Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի ռազմատեխնիկայի տեղաշարժի կադրեր, այս մասին հաղորդում է KarabakhRecords յութուբյան ալիքը: Կադրերում երևում է, թե ինչպես է Աղդամ գյուղի միջով դեպի սահման ընթանում երկու տրանսպորտային բեռնատար:
Ավելի ուշ հայկական կողմը հրապարակել է ադրբեջանական ոչնչացված ավտոմեքենայի լուսանկարը, որը գտնվել է չեզոք դիրքում: Սա ևս մեկ ապացույց է, որ սահմանին սադրանքը կազմակերպել է Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նույն օրը ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հունվարի 23-ին ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվում է հավաք-քննարկում, որին կմասնակցեն մերիտոկրատիկ սկզբունքով ընտրված, ՀՀ հանրության կողմից ճանաչված, ընդունված և սիրված գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, իրավաբաններ և այլ հանրային մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման մեջ ունեն հսկայական ներդրումներ, չունեն կուսակցական որևե կողմնորոշում, սակայն հայրենասեր են և ցանկություն ունեն արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումն...
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը
Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում:
Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը:
Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով:
Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ)
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը:
Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին:
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։