Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին, դրանով իսկ անոնս էր արել՝ զարգացումները տեղափոխվելու են առաջնագիծ. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին

Ադրբեջանական ագրեսիայի պատճառահետևանքային կապն առաջին հերթին պետք է փնտրել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակում, դրա վերջնակետը մեկ շաբաթ առաջ դրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ խոսում էր ֆորմատի և առհասարակ բանակցությունների, քննարկումների ոչ էֆեկտիվ լինելու մասին՝ նաև ուղիղ ձևով քննադատելով միջնորդների աշխատանքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր է լուծում Արդբեջանը՝ սահմանին սադրանքի դիմելով:

«Դա, ըստ էության, դեռևս այս իրադարձություններից մեկ շաբաթ առաջ անոնս էր Ալիևի կողմից, որ իրադարձությունները, զարգացումներն առաջիկայում բանակցային գործընթացից տեղափոխվելու են առաջնագիծ: Այսինքն՝ Ադրբեջանն ուղիղ տեքստով ակնարկել էր, որ իրենք պատրաստվում են ակտիվանալ առաջնագծում, իսկ, թե դա Տավուշում կլիներ, Նախիջևանի թե Արցախի ուղղությամբ, էական չէր, Ադրբեջանն այս փուլում խնդիր էր դրել ակտիվանալ առաջնագծում և ակտիվացել է»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր այս գործողություններով իրականում մեծ խնդիրներ լուծելու նպատակ չունի: «Իր երկրի ներսում տարբեր իրավիճակներով պայմանավորված ունի կուտակված հիմնահարցեր. փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած լարվածություն, և համաճարակով ստեղծված սոցիալ-տնտեսական տարբեր դրսևորումներ, բացի այդ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ խոսվել է՝ հնարավորություն կա բանակցային գործընթացում բեկումի հասնելու և այդ մեսիջն անընդհատ փոխանցվել է ոչ միայն արտաքին լսարանին, այլ բնականաբար նաև ներքին լսարանին:

Մեծ սպասումներ է առաջացել և այս իրավիճակում իր այս քաղաքականությամբ ինքն իրեն գցել է փակուղու մեջ և ստիպված գնում է կիսաքայլերի՝ փորձելով ցույց տալ, թե վճռական է հարցի կարգավորմանը հասնելու ուղղությամբ»,- հայտարարեց նա:

Հարցին՝ հայկական զինված ուժերը առավելություն ունեն հակառակորդի նկատմամբ, դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը կկասեցնի՞ գործողությունները, սադրանքը, թե՞ կշարունակի դրանք ինչ-որ առավելության հասնելու համար, Աբրահամյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մի ուղղությամբ նրանք դադարեցնեն, ապա կարող են որոշակի ժամանակ հետո դրսևորումներ ունենալ նաև սահմանի մեկ այլ ուղղությամբ, որովհետև այս փուլում Ադրբեջանը որպես առաջնահերթություն իր համար դրել է սահմանային ակտիվությունը և եթե նույնիսկ այս ուղղությամբ համարի, որ իր խնդիրը որոշակիորեն շտկել է, միևնույնն է որոշ ժամանակ հետո դա տեղափոխվելու է այլ ուղղություն»:

Աբրահամյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ ոչ միայն դիրքային պատերազմ է, այլ Ադրբեջանը անցել է կարմիր գծեր և արդեն խաղաղ բնակավայրերի ուղղությամբ է կրակ բացում: Նրա խոսքով՝ սրանով էլ պայմանավորված արդեն ոչ ստանդարտ լուծումների ժամանակահատված է և բնակավայրին հասցված այդ հարվածները այս ամբողջ գործընթացում նոր իրավիճակ են ստեղծում:

Իսկ թե ինչու հակառակորդը սարդանքի գնաց հենց հայ-ադրբեջանական սահմանին, Աբրահամյանը հիշեցրեց, որ 2014-16-ին էլ Տավուշում եղան դիվերսիոն հետախուզական խմբերի ակտիվացումներ և հատկապես 2015-ի սեպտեմբերին խաղաղ բնակավայրերի խոցումներ, թիրախավորումներ:

«2015-ի սեպտեմբերին երկու խաղաղ բնակիչ զոհվեց Տավուշի ուղղությամբ. այսինքն՝ սա նորություն չէ, Ադրբեջանի մարտավարության մեջ սա տարբեր փուլերում կիրառվել է, սակայն դա չի խանգարել Արդբեջանին ակտիվանալ Հայաստանի սահմանին, բայց ռազմական առավել լայնամասշտաբ գործողություններ սկսել Արցախի ուղղությամբ: Այսինքն, Տավուշի վրա կենտրոնացումը դեռ չի նշանակում, որ ընդհանուր ճակատը կամ գլխավոր ուղղությունը փոխվել է»,- ասաց նա:

Հարցին՝ հակառակորդը կգնա՞ լայնամասշտաբ գործողությունների, նա պատասխանեց, որ մի շարք իրավիճակներից է դա կախված: «Իհարկե, որևէ ձևով բացառել չենք կարող, սակայն դեռ որոշակի ժամանակ է պետք լիովին հասկանալու համար, թե Ադրբեջանը տակտիկական ինչ փոփոխությունների կգնա: Պայմանավորված է նրանով, թե սա ինչ ազդեցություն կունենա իր երկրի ներսում, ինչ իր առջև դրած հնարավոր արդյունքի կարող է հասնել Ադրբեջանը, և երրորդ կարևոր կոմպոնենտն այն է, թե իրականում միջազգային հանրության արձագանքը ինչ ձևով կարտահայտվի:

Այսինքն՝ դեռևս կան որոշ գործոններ, որոնք որոշակի՝ թեկուզև կարճ ժամանակ են պահանջում շատ ավելի կոնկրետ խոսելու համար, թե որ ուղղությամբ կգնան այդ զարգացումները»,- ընդգծեց նա:

Ամեն դեպքում, ըստ Աբրահամյանի, հայկական Զինված ուժերը Ադրբեջանի գործողությունները մշտապես պահում են իրենց կանխատեսելիության դաշտում: «Ճակատում առկա իրավիճակը ցույց է տալիս, որ հայկական Զինված ուժերն իր խնդիրը փայլուն կատարել է, և, բնականաբար, Զինված ուժերն ունեն տարբեր սցենարների զարգացման իրենց մոտեցումները և ցանկացած պարագայում իրենց խնդիրը լուծելու են»,- ընդգծեց նա:

դիտվել է 256 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am