Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող-բլոգերը հաղորդել է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին. Ռազմինֆո
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող-բլոգերներից մեկը հաղորդել է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին։ Այս մասին հաղորդում է «Ռազմինֆո»-ն։
«Ռազմինֆո»-ի գրառման մեջ մասնավորապես նշված է.
«Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:
Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը:»,-նշված է գրառման մեջ: