Փաշինյանն ու Ալիևը չեն ճանաչում աղետի ժամանակ չհարձակվելու ասպետական կոդեքսը

Հայաստանի վրա Ադրբեջանի գրոհի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին»:

Բայց չէ՞ որ Փաշինյանն էլ չմիացավ համաճարակի նկատմամբ խոցելի կալանավորներին կալանքից ազատելու ՄԱԿ֊ի կոչին, և Ռոբերտ Քոչարյանին երկու ամիս համաճարակի ժամանակ կալանքի տակ պահելուց հետո էլ մայիսի 8֊ին դատարանը մերժեց նրան ազատելու երաշխավորությունները, և միայն հունիսի 18֊ին հսկայական գրավի դիմաց վերաքննիչ դատարանը ազատեց։ Այսինքն, երկրորդ նախագահը համաճարակի ժամանակ երեք ու կես ամիս կալանքի տակ լինելով գրավով ազատվելուց հետո էլ, Փաշինյանը ուզում է նրան կրկին կալանավորել՝ դատախազությունը վճռաբեկ բողոք ներկայացրեց, որ վերաքննիչի որոշումը բեկանեն։

Բայց սա ամենը չի, ինչքան համաճարակի ծավալներն աճում են, Փաշինյանն ավելի ագրեսիվ է դառնում, ինչքան շատ մարդ է վարակվում, ինչքան շատ են մահերը, այնքան ռեպրեսիաները աճում են, այնքան շատ մարդ է բերման ենթարկում։ Իր 89 պատգամավորներին էլ մասնակից է դարձնում ռեպրեսիաներին, որոնք ԱԺ խմբակցության ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թույլտվույթուն տվեցին։

Եվ միայն շնորհիվ անկախ մնացած դատավորների ոչ բոլոր կալանքի սանկցիաներն են բավարարում, ինչպես օրինակ, դատարնները մերժեցին Ծառուկյանի ու Միքայել Մինասյանի կալանքի սանկցիաները։ Սակայն, եթե Փաշինյանի իշխանությունը ևս կես կամ մեկ տարի շարունակվի, այլևս այդպիսի դատավորներ չեն լինելու։

Այո, Ալիևն ու Փաշինյանը նմանություն ունեն, երկուսն էլ չեն ճանաչում ասպետական այն կոդեքսը, որ աղետների՝ համաճարակների ժամանակ չեն հարձակվում հակառակորդների վրա։

Երկուսն էլ իրենց նվաճողական պլաններն իրագործելու համար նենգորեն կորոնավիրուսը դաշնակից են դարձրել, Փաշինյանը համաճարակի ամբողջ ընթացքում քաղաքական հակառակորդների, լրատվամիջոցների և անկախ դատավորների նկատմամբ ռեպերեսիաներ է իրագործում, Ալիևն էլ մի քանի օր առաջ էր հայտարարել որ անիմաստ են բանակցությունները, և սրում է ատամներն ու հարձակվում համաճարակի ու քաղաքական ռեպրեսիաների ճարակ դարձած երկրի վրա։

Ալիևը գրոհեց Հայաստանի պետական սահմանի վրա, Փաշինյանը գրոհեց Հայաստանի իրավական պետության սահմանի վրա՝ Սահմանդրության վրա, պատռեց այն, որ հեռացնի ՍԴ երեք դատավորներին և ՍԴ նախագահին պաշտոնանկ անի։

Ասում էին թե Սահմանդրությունը գրված է Սերժ Սարգսյանի հագով, եթե նրա հագով էր կարված, ուրեմն, նրա հագին լավ չէին կարել, այնքան լայն էր, որ Սահմանդրությունը նրա հագից սողաց և Սահմանդրության դրույթներով իշխանությունը անցավ փողոցի առաջնորդի ձեռքը։ Չչգիտեմ, թե ում հագով է կարված, գուցե իրավական պետությա՞ն, բայց հաստատ Փաշինյանի հագին սկսեց նեղ գալ, իշխանության բոլոր ճյուղերը խժռելով՝ նա այնպես է «գիրանում», որ Սահմանդրությունը հագին պատռվեց։ Ինչքան էլ 89 դերձակներով փորձեցին ձևել, այնպես որ հագին նստեցնեն, մեկ է չստացվեց, քաշեցին վրան, պատռվեց և հիմա վարչապետի հագին պատռված Սահմանդրությունը մերկացրել է ամբողջությամբ նրա դեսպոտ մարմինը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1022 անգամ
Լրահոս
Ի՞նչ անեմ՝ գամ, քեզ գնդակահարե՞մ Նիկո՛լ. դու «գլխակեր ես». Գևորգ Պետրոսյան (video) Նենգության ու ստահակության նոր «լեվլ» Փաշինյանը «դուխ» ունի՞ ԼՂՀ-ն ճանաչելու Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում Ահաբեկիչներն Արցախի ու Հայաստանի «քթի տակ» են հաստատվելու. Իշխանությունները միայն «թռնելու» մասի՞ն են մտածում Պաթոլոգիկ դեգեներատները Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է Նիկոլի բոմժերն ու իրենց դավաճան տերը Փաշինյանն իր բոմժանոցն է կառուցում Արայիկ Հարությունյանն է թույլ տվել, որ Աննա Հակոբյանը «նստի» գեներալների գլխին. Հռիփսիմե Առաքելյան (video) Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի «քաղաքական հերձման». Մգեր Արմենիա (video) «Անիծվեն, մեռնեն, սատկեն». Նիկո՛լ, երկիրը սրան հասցրեցիր. Մգեր Արմենիա (video) Ադրբեջանցիների երգը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանին (video) Հանրային պահանջը մեծ է, որ Հրապարակում «կախված լինեն» Փաշինյանն ու «իմքայլականները». Իսագուլյան (video) Աննա Հակոբյանի և Օնիկ Գասպարյանի մեծ ավանտյուրայով հանձնեցին հարավը՝ տալով 3000 զոհ. Իսագուլյան (video) Հենրիկ Հովհաննիսյան, Ն. Թուխիկյան, դուք ևս դավաճաններ եք, և այդ խարանը նաև ձեր ճակատին է.Սոնա Աղեկյան (video) Մարդիկ կան, ասում են՝ Փաշինյանն անգամ աչքը չթարթեց այսքան զոհերից հետո, մեկ-երկուսի առողջական վիճակը նրան ևս չի հետաքրքրի. Մանուկյան (video) Թուրքական փողերով Նիկոլը հեղափոխություն արեց, որ Արցախը տա. Իսագուլյան (video) Այսօր մեր երկրի ղեկավարն է Ադրբեջանի ազգային հերոս Նիկոլ Փաշինյանը. Արա Վարդանյան (video) Արմեն Սարգսյանը գնացել էր նաև Թուրքիա, որ վաճառեր Զանգելանի իր ոսկու հանքերը. Իսագուլյան (video) Չհամարձակվեք Փաշինյանին համեմատել Հիտլերի հետ. Հիտլերը գիտեր՝ ինչպես վերաբերվել իր զինվորին.Առաքելյան (video) Մոտ 30 քաղաքացիական անհետ կորած անձ կար, 11 դեպքով առկա է հաստատված մահվան դեպք. Արտակ Բեգլարյան Մգեր Արմենիայի կոչը. ոտքի կանգեք, երկիրն ազատենք Նիկոլ Փաշինյանից (video) Օրվա լուսանկար
Ամենաընթերցվածները
Շուտով
նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub