Պետրոս Ղազարյանը հեգնում է եկեղեցուն՝ նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին շատ հաճախ հիշում է, որ Սահմանադրությամբ ունի բացառիկ դեր

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է նախօրեին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդաշարում հայ եկեղեցու նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքին և այս առիթով լուսանկար հրապարակել՝ գրելով․

«Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 12-ին Պետրոս Ղազարյանի հյուրերեն էին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և պատմաբանության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար, արվեստաբան հրապարակախոս Նազենի Ղարիբյանը։ Հանրային քննարկման թեման հանրակրթության չափորոշիչներն էին, զրույցի մեծ մասը նվիրվեց աղմուկ բարձրացրած ու քննարկումների առիթ դարձած հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից որպես առանձին առարկա հանելու հարցին։ Պետրոս Ղազարյանը հարցադրումներում չեզոք չէր։ Թեմայի վերաբերյալ Պետրոս Ղազարյանը նաև ֆեյսբուքում գրառում էր արել՝ վերնագրելով․ «Հայ Առաքելական եկեղեցին և ՀՀԿ-ն», որտեղ իր ոճի մեջ հեգնում էր եկեղեցուն՝ նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին շատ հաճախ հիշում է, որ Սահմանադրությամբ ունի բացառիկ դեր։ «Բայց այդ բացառիկությունը նախ և առաջ բացառիկ պարտականություններ է դնում մեր եկեղեցու առաջ։ Քաղաքացին շատ հարցերում չտեսավ իր եկեղեցու աջակցությունը»։ Պետրոս Ղազարյանը նաև եկեղեցուն մեղադրել էր նախկին իշխանությունների հետ ներդաշնակ լինելու մեջ, քանի որ այդ իշխանությունը պարբերաբար խախտում է Աստծո պատվիրանները։ Հանրային քննարկմանը ևս Պետրոս Ղազարյանը հիշեց նախկիններին, մասնավորապես, հիշեցնելով, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գրառումը, որ սա կրթության ապազգայնացում է։ Հյուրերից Նարինե Դիլբարյանն ասաց․ «Եկեք քաղաքականը թողնենք»։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ նման պայմանաններում, երբ հաղորդավարն ընդգծված վերաբերմունք է արտահայտում հանրային քննարկում չի կարող կայանալ։ Պետրոս Ղազարյանը, ով խոսում է եկեղեցու բացառիկ պարտականությունների մասին, պետք է գիտակցի, որ Հանրային հեռուստաընկերությունն էլ բացառիկ դեր ունի հանրության համար, այն ֆինանասավորվում է վերջիններիս միջոցներով ու պարտավոր է սպասարկել վերջիններիս շահերը»։

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am