Վախեցած են նույնիսկ մեկ մարդուց. Նարեկ Մալյան
«Երկրորդ անգամ բերման ենթարկելն ինձ համար անհասկանալի էր: Ոստիկանները կանգնեցրեցին, ասացին, որ գնամ Երևան, և ես ասացի՝ Երևան եմ գնում, հետո ասացին, որ օրինական պահանջ են ներկայացնում, որ գնամ տուն, ասացի, որ գնում եմ տուն, հետո որոշեցին, համենայն դեպս, նորից բերման ենթարկել: Այստեղ պատճառ չկար բերման ենթարկելու համար, այստեղ խնդիր է դրված՝ մեր երթը կասեցնել դեպի ԱԺ, որտեղ քննարկվում էր այդ ժամին ապօրինի արտակարգ դրության երկարացման հարցը: Ես ցույց տվեցի, որ իշխանությունը բացարձակ հանրային աջակցություն չունի, նրանք վախեցած են և նույնիսկ այնքան շատ են վախեցած, որ վախենում են մեկ մարդուց»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ ներկայացնելով, թե ինչպես իրեն երկրորդ անգամ բերման ենթարկեցին:
«ՀՀ-ում պետությունը բեռնազավթված է օտարերկյա գործակալական ցանցի կողմից, որը հանրային աջակցություն չունի, օրակարգ է բերում հակապետական որոշումներ: Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը ոստիկանական զորքերն են, նա աջակցություն չունի հարային շրջանակում, քաղաքական առումով նա մերկ է: Սա տարօրինակ բերման ենթարկում էր, ո՞րն էր այդ օրինական պահանջը, որը ես չէի կատարում: Գոյություն չունեցող պահանջին ես չեմ ենթարկվել: Սա սկիզբն էր, սա Խոր Վիրապից դուրս գալն էր: Շարունակելու ենք մեր պայքարը »,-ասաց նա: