Ադրբեջանի զինուժի կողմից թիրախավորվել է ՀՀ քաղաքացիական խաղաղ բնակավայրը. Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել /տեսաշար/

Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից եւ Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:


Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները եւ սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաեւ գույքին պատճառված վնաս։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների եւ համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների եւ փաստերի անկախ հավաքագրում։

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռեւս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։

Այս արձանագրումները եւս սահմանված կարգով կամփոփվեն ու եւ նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը»:На изображении может находиться: на улицеНа изображении может находиться: растение и на улицеНа изображении может находиться: растение, дерево и на улицеНа изображении может находиться: один или несколько человек, растение, на улице и природа

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am