Կնոջս մահից հետո ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից. Արթուր Սաքունցի հայրը որդու ապօրինությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայրը՝ Ալբերտ Սաքունցը, հայտարարություն է տարածել որդու ապօրինությունների մասին։ Հայտարարությունը հրապարակել է Armlur.am կայքը։

«Հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիմում եմ ձեզ, որովհետև կարծում եմ՝ ձեր ուշադրությունը ստորև ներկայացված հարցին կարևոր է թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում։

Ես՝ Ալբերտ Սաքունցս, հայտնի Արթուր Սաքունցի հայրն եմ։ Ու թեև որդիս կնոջս մահից հետո, երեք տարի շարունակ ինձ վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելով, ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից, իսկ դրանից հետո որևէ կերպ չի հետաքրքրվել իմ ողջությամբ ու առողջությամբ, այսօր էլ նույն գործելոճով շարունակում է ոտնձգությունները կնոջս օրինական ժառանգի՝ իմ հանդեպ։ Դժվար է ասել, թե ինչ իրավական հիմքով է Արթուրը կարծում, թե ինքն է կնոջս միակ ժառանգը, երբ ես կենդանի եմ և փաստացի հանդիսանում եմ նրա օրինական ժառանգը։ Բարոյական հարթությունում ունեմ բոլոր հիմքերը՝ Արթուրին անարժան զավակ համարելու, ինչն էլ հանգեցրել է ձեզ ներկայացվող նյութի իրավական կողմին։

Ես, լինելով կնոջս փաստացի ժառանգը, ինձ ժառանգություն մնացած տարածքը օտարել եմ։ Խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ներկայումս վարձակալության հիմքով գործում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Նոր սեփականատերը պատշաճ կերպով վարձակալներին ծանուցել է կայացած գործարքի մասին, նաև տվել ողջամիտ ժամանակ տարածքը լքելու համար։ Սակայն Արթուրը, փոխանակ ընդունելու իրողությունը, սկսել է իրավական տարբեր գործընթացներ, դատական հայցեր է ներկայացնում իմ դեմ։ Ու կարծում եմ, որ դա անում է հիմնական գործից ուշադրությունը շեղելու և ժամանակ ձգելու համար։ Ավելին, հաշվի առնելով նրա կապերը՝ կարծում եմ, որ դատական գործերը քննող դատավորների վրա ճնշում է գործադրում, անում է ամեն ինչ՝ ինձ կնոջիցս ստացած ժառանգությունից զրկելու համար։

Այսքանից հետո դժվարանում եմ գնահատական տալ մի իրավիճակի, որտեղ իրեն իրավապաշտպան ներկայացնող անձը, իմ կարծիքով, հակաօրինական քայլերի է գնում, իսկ որդին հոր դեմ հայց է ներկայացնում` նրան ունեզրկելու և օր ծերության ապրուստի վերջին միջոցն էլ նրանից խլելու համար։ Իրավիճակն իսկապես ծայրահեղ է և նյարդային, ինչի արդյունքում նաև առողջական խնդիրներ են առաջացել ինձ մոտ։

Հարգելի՛ լրագրողներ, չէի դիմի ձեզ, եթե հարցը միայն անձնական տիրույթում լիներ։ Ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է գնահատական տանք այն իրավիճակին, որում գտնվում եմ ես ու ինձ նման բազմաթիվ մարդիկ։ Ավելին, կարևոր է, որ մեր հասարակությունը ճանաչի իրական կողմից այն մարդկանց, որոնք իրենց որպես իրավապաշտպան են ներկայացնում, բայց դեմ չեն հակաօրինական քայլերի գնալ իրենց նպատակներին հասնելու համար։

Դատական նիստերը դռնբաց են, ուստի կարող եք նաև մասնակցել դրանց։ Իսկ եթե հարցեր կունենաք, կարող եք դիմել իմ փաստաբան Արտակ Ոսկանյանին։

Հարգանքով՝ Ալբերտ Սաքունց, թոշակառու»,-գրել է Արթուր Սաքունցի հայրը։

դիտվել է 1261 անգամ
Լրահոս
Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am