«Մարդիկ սովի են մատնված, դուք ծիծաղում եք». Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին
«Հա՜, բոլորդ եք ծիծաղում: Այսինքն՝ հազարավոր մարդիկ էս պահին կորոնավիրուսով վարակված են, դուք ծիծաղում եք, հա՞: Սովի են մատնված, դուք ծիծաղում եք, հա՞: Ժողովուրդ ջան, սա «Իմ քայլի» ծիծաղն ա: Հույս ունեմ՝ քննիչ հանձնաժողովում չեք ծիծաղի »,- նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ իր ելույթի ժամանակ դահլիճում ծիծաղի ձայներ լսվեցին: Մարուքյանը հետաքրքրվեց՝ «ո՞վ ա ծիծաղում, պարո՛ն նախարար, դո՞ւք եք»: Դահլիճից պատասխանեցին՝ «բոլորը»:
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Մարուքյանի ելույթից հետո հայտարարեց. «Կոչ եմ անում հարգանքով վերաբերել ամբիոնից խոսողներին, չընդհատել: Ամբիոնից խոսողներին էլ կոչ եմ անում չտրվել դահլիճի որևէ հատվածից եկող սադրանքներին»: