Փաշինյանի ուղերձն էր՝ մենք բոլորս զինվոր ենք. Ուլիխանյանը՝ փոքրիկ Արփիի տեսանյութը տարածելու մասին (video)
Դա եւս շատ կարեւոր ու շատ լավ արձագանք է. դրա ուղերձն այն էր, որ մենք բոլորս զինվոր ենք, եւ մենք անխուսափելիորեն հաջողելու ենք անառիկ պահել մեր սահմանները: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հեր զրույցում ասաց «Իմ քայլի»-ի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե սահմանին տիրող լարվածության պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Արփիի վերաբերյալ տեսանյութ է տարածել, մինչդեռ նրանից որեւէ արձագաննք էին ակնկալում լարված իրավիճակի վերաբերյալ: