Կովիդ-19-ով հիվանդներին պարետատնից խորհուրդ են տալիս գնալ խանութ. Գորգիսյանը՝ Ավինյանին

«Հիվանդների պարագայում շատ են մեկուսացված քաղաքացիները, որոնք չունեն սնունդը որեւէ կերպ առաքելու հնարավորություն, նրանց խորհուրդ է տրվում, ով հիվանդներից մի քիչ լավ է զգում, գնա խանութ եւ գնումներ կատարի: Սա կարող է վարակի տարածման լուրջ պատճառ դառնալ: Ինչ պետք է անել մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքով ապահովելու համար:


Շատ են նաեւ բողոքներ գալիս, որ մարդիկ ստիպված է բժշկական ծախսեր անել, ասենք KT-ի համար: Հատկապես այն մարդիկ, որոնք այս ընթացքում զրկվել են եկամտի միջոցներից կամ թոշակառու են,  չունեն միջոցներ, խնդրի առջեւ են կանգնում:

Խոցելի խմբերի, ասենք տարիքով մեծ աշխատակիցներին շարունակում են կանչել աշխատանքի, որի այլընտրանքը եկամտից զրկվելն է: Միգուցե այս քաղաքացիներին լրացուցիչ նոր աջակցություն տանք, որ նրանք չվտանգեն իրենց կյանքը՝ գնալով աշխատանքի:

Մարդիկ գնում են բնության գրկում մաքուր օդ շնչելու, բնականաբար դիմակներ չեն կրում, եւ այդ անմարդաբնակ վայրում նրանց տուգանում են: Այդյոք չենք կարող սա փոխել, որովհետեւ կարծում եմ՝ սա որեւէ կերպ չի նպաստելու վարակի դեմ պայքարին: Սա ավելի շատ նմանվում է քաղաքացիներին տուգանելու, այլ ոչ թե առողջապահության համար պայքարի»,-  ԱԺ նիստում դիմելով պարետ Տիգրան Ավինյանին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

  «Աջակցության ծրագրերը պարբերաբար վերանայվում են կառավարության կողմից: Եթե ունեք առաջարկներ եւ տեսնում եք, որ խմբեր կան, որ դուրս են մնացել աջակցության ծրագրերից, մենք պատրաստ կլինենք քննարկել:

Ինչ վերաբերում է ինքնամեկուսացած անձանց սննդի հարցերին, նախ տեղեկացնեմ, որ գործում է սննդի մատակարարման որոշակի ցանց, որը իրականացվում է մարզպետարանների եւ ՏԻՄ-երի միջոցով: Եթե մարդիկ ունենում են սննդի կարիք, նրանք այդ սննունդն ստանում են: Եթե ընտանիքով վարակված են, ապա կարծում եմ՝ հնարավորինս պետք է փորձել օգտվել առաքման ծառայություններից»,- ի պատասխան ասաց Տիգրան Ավինյանը:

 «Եթե բնության գրկում  ոչ մեծաքանակ անձանց մասին է, միանշանակ կարծում եմ, որ նրանք չեն մեր առաջնային թիրախը: Ոստիկանությունը պետք է խնդրեմ եւ կոչ անեմ, որ նմանատիպ մոտեցումից զերծ մնան»,- հավելեց նա:

դիտվել է 867 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումI’m Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am