Երբ կվերացվեն սահմանափակումները. պարզաբանում է պարետը
Բոլոր սահմանափակումները, որոնք գործում են Հայաստանում COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար ներդրված արտակարգ դրության պատճառով, կվերացվեն միայն այն դեպքում, երբ հանրապետությունում մի քանի շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքեր չգրանցվեն: Սակայն համաճարակի անկմանը զուգահեռ բազմաթիվ ոլորտներում մեղմացումներ կմտցվեն,-ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: