Կամք հասարակական նախաձեռնությունը կարևորում է համահայկական համերաշխությունն ու ընդհանուր զորաշարժի անշրջանցելիությունը
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող հարձակումների կանխարգելման կարևորության ու հրատապության համատեքստում կարևորում է համահայկական համերաշխությունն ու ընդհանուր զորաշարժի անշրջանցելիությունը:
Նախաձեռնությունը ամենայն պատասխանատվությամբ պատրաստակամություն է հայտնում սկսել կամքականների և նախաձեռնության համախոհների ու աջակցների շրջանում կամավորականների զինվորագրումը և տեղափոխումը դեպի մարտական գործողությունների դաշտ: