«Արկածախնդրությո՞ւն, ինքնասպանության խմբակային փո՞րձ, հեռահար նպատակներով սադրա՞նք, թե՞ ասենք՝ «շեղող մանևր»»

Մեր երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 13-ին ևս ադրբեջանական կողմը շարունակել է նախօրեին սկսած նախահարձակ սադրիչ գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների գործադրմամբ՝ հայ-ադրբեջանական առաջնագծի Տավուշի մեր դիրքերի ուղղությամբ: Մեր բանակը, բնականաբար, պատասխան գործողություններ է իրականացնում՝ ճնշելով հակառակորդի ակտիվությունն ու չեզոքացնելով հնարավոր առաջխաղացման կամ ելուզակության փորձերը:

Առայժմ դժվար է միանշանակ ասել՝ հուլիսի 12-ի կեսօրին ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի սահմանագծի տեղամասերից մեկում ՈՒԱԶ մեքենայով առաջխաղացման փորձը ի՞նչ էր, պարզ արկածախնդրությո՞ւն, ինքնասպանության խմբակային փո՞րձ, մեր դիրքապահ մարտիկների զգոնությունն ու արձագանքը ստուգելուն ուղղված տակտիկական քա՞յլ, հեռահար նպատակներով սադրա՞նք, թե՞ ասենք՝ «շեղող մանևր»:

Բոլոր այդ ենթադրյալ տարրերը կարելի է տեսնել: Ինչպես կարելի է նկատել և այն, որ տեղի ունեցածը ու հակառակորդի տակավին շարունակվող ակտիվությունը կարող է պայմանավորված լինել Ալիևի ռեժիմի՝ երկրի ներսում ունեցած մի շարք խնդիրներով, ինչպես դրանցից ուշադրություն շեղելու և արտաքին թշնամու կերպարի վրա կենտրոնացնելու, այնպես էլ՝ առիթից օգտվելով, իր խանական բուրգում ինչ-ինչ վերադասավորումներ անելու նկատառումներով: Բայց դրանք առավելապես թշնամու՝ Ալիևի ու իր կլանի գլխացավանքն են, ինչպես նախօրեի բացահայտ արկածախնդրության հետևանքով իրենց ունեցած կորուստները:

Մեր դեպքում ավելի հետաքրքիր է դիտարկել Հայաստանի իշխանական ու, այսպես ասենք՝ վերին էշելոնի ներկայացուցիչների ու նրանց կցորդի դերում հանդես եկող որոշ սուբյեկտների հրապարակային պահվածքը՝ թշնամական վերջին սադրիչ գործողությունների կոնտեքստում և խորապատկերում:

Առաջինը, իհարկե, պատերզմական իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ստացող վարչապետի սոցցանցային վարքն էր: Նիկոլ Փաշինյանը, որ այլ դեպքերում 3 րոպեում 5 գրառում արագությամբ ինչ-որ ստատուսներ է հորդում «Ֆեյսբուքում», Փաշինյանը, որ երկրում ու հասարակության մեջ ներքին թշնամանք և ատելություն տարածելու նպատակով կարող է օրվա մեջ մի 4-5 գրառում անել կամ ելույթ ունենալ՝ թափոն բառամթերքով, ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններից ժամեր անց էլ լուռ-լուռ էր:

Եվ միայն որոշ ժամանակ անց հրապարակեց կրտսեր դստեր մի տեսանյութ՝ զինծառայույթունից վերադարձող եղբորը դիմավորելիս: Եթե փոքրիկ աղջնակի ուրախությունն ու ոգևորությունը լիովին ընկալելի ու հասկանալի է, ապա բացարձակապես անհասկանալի է նրա հոր՝ ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի նման հրապարակային վարքը: Մեղմ ասած, դա անհամարժեք ռեակցիա էր երեկ ստեղծված իրավիճակին: Սա՝ շատ մեղմ, եթե ասենք:

«Գերագույն գլխավորի» ոչ սոցցանցային պահվածքն էլ է հարցեր հարուցում: Փաշինյանն ինքն էր ժամանակին ասել, որ իր բնորոշմամբ՝ կիրթ Ալիևի հետ օպերատիվ կապ են պահպանում: Հապա ի՞նչ եղավ այդ օրպերատիվ կապը, հաստատվե՞լ է, չի՞ հաստատվել: Ձայն-ծպտուն չկա: Լավ, Փաշինյանը՝ իր անընկալելի պահվածքով, երկրի ներսում տարբեր մարդկանց վրա ագրեսիվ ու թունալեզու հարձակումներով, իսկ արտաքին թշնամու հանդեպ գերզուսպ կեցվածքով հանդերձ, դեռ մի կողմ:

Մի քիչ էլ երկրորդ-երրորդ պլանի «թավշայիններին» դիտարկենք:

Դե, Հանրային խորհրդի նախագահ «դասավորված» Ստյոպա Սաֆարյանի մասին նույնիսկ արդեն ավելորդ է խոսել: Այս անձնավորությունը միշտ է աչքի ընկել սադրիչ, անհավասարակշիռ, վերբալ-խուլիգանական պահվածքով, հիմա պարզապես այդ ամենը անում է նաև որպես ՀԽ նախագահ: Չնայած իր բովանդակային մանրությանը, ծանր դեպք է, կարելի է ասել՝ անհույս ծանր: Սույնը կարծել է, թե հարմար առիթ է գտել՝ Փաշինյանի «աչքի փուշ» դարձած «5-րդ ալիք» հեռուստաընկերության հասցեին հերթական զազրախոսանքը տարածելու համար:

Մյուս «թավշիկներն» էլ պակաս չդրսևորվեցին: Մեկ-երկուսը կան, մեկը անգամ իշխանության նկատելի դեմք է ներկայացվում, որ թշնամական սադրանքի մասին լուրն առնելուն պես միանգամից սկսեցին աղաղակել, թե բա՝ «ո՞ւր է ՀԱՊԸ-ը, ինչո՞ւ օգնության չի հասնում» ու նման բաներ: Քանի որ սա իշխանական ու մերձիշանական (կցորդ) շրջանակներից արագորեն դրսևորված խմբովի արձագանք էր, ենթադրելի է, որ նման վերին հրահանգ կամ նման մի հանձնարարություն է եղել:

Սակայն, էլի անհամարժեք դրսևորում է: Քանզի, նախ, ասողների քաղաքական վարքն ու դրա բովանդակությունը հուշում են, որ իրենք ավելի ճիշտ կանեին ՆԱՏՕ-ի օգնությանը դիմեին, ԱՄՆ պետդեպարտամենտի, ծայրահեղ դեպքում՝ իրենց սիրելի Սորոսի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՀՀ գործող իշխանությունը նախ պիտի դիմեր ՀԱՊԿ-ին, որ այնտեղից արձագանք լիներ: Երկրորդը՝ երբ առաջնահերթ իշխանականներն են ՀԱՊԿ-ից խոսում այդ տոնայնությամբ, թե՝ բա ո՞ւր են և այլն, ապա տպավորություն են ստեղծում, թե Հայաստանը մի տեսակ անզոր է իր ուժերով դիմակայել թշնամական սադրանքին, ինչն, իհարկե, այդպես չէ կոնկրետ դեպքում:

Բացի այդ, ՀՀ գործող իշխանությունը, անկախ պայմանագրային հանգամանքներից, ՀԱՊԿ-ին դիմելու երեսատեղ էլ պիտի ունենա: Այդ իրե՞նք չէին, որ բավականին բռի ձևով խաղացին ՀԱՊԿ-ի հեղինակության հետ՝ որոշելով կալանավորել այդ կառույցի գլխավոր քարտուղարին՝ Խաչատուրովին:

Ի լրումն, նկատենք, ՀԱՊԿ-ը ամեն դեպքում արձագանքել է, և կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել: Բայց կոնկրետ հակառուսականությամբ տառապող ու առիթ-անառիթ դա ի ցույց դնող իշխանականների պահվածքը կամ խնդիրը ՀԱՊԿ-ի արձագանքել-չարձագանքելը չէր: Նրանք պարզապես ամեն առիթ, անգամ արտաքին թշնամու հարձակողական գործողությունը օգտագործել, օգտագործում և օգտագործելու են իրենց նեղ-խմբակային շահերը սպասարկելու, ստանձնած անընկալելի հանձնառությունները առաջ տանելու համար:

Արմեն Հակոբյան

դիտվել է 779 անգամ
Լրահոս
«Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am