Խաղաղություն մուրողի կերպար են ուզում ստեղծել․ սա անթույլատրելի և վտանգավոր ակցիա է
Ազերիներին ծաղիկով ու խաղաղասիրությամբ՞եք ուզում կանգնեցնել,թե՞ դիմավորել
Հաղթողի կերպա՞ր եք ուզում կոտրել, խաղաղություն մուրողի կերպա՞ր եք ուզում ստեղծել: Սա անթույլատրելի և վտանգավոր ակցիա է, մեր նահատակված հերոսների հարազատներին ու ազատամարտիկներին կարո՞ղ եք ծաղիկներով բացատրել, թե ինչի համար էր ազերին մորթում հային:
Հաղթողը մենք ենք,արդարը մենք ենք և ծաղիկի փոխարեն զենքը պետք է լինի մեր հույսն ու ապավենը,քանզի թշնամին չի համակերպվում իր պարտության հետ և միայն զենքով ենք կարող պաշտպանել մեր երկիրը:
Թարգեք էս անիմաստ խաղաղասիրական կեղծ ու մեռած օրակարգը թելադրել,այն չկա և չի լինի:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից