Ոստիկանությունը գողացել է իմ գույքը. Նարեկ Մալյան
Քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժանմունքից դուրս եկավ Նարեկ Մալյանը: Նա հայտարարեց, որ ոստիկանությունը հեռացրել է իր մեքենայի վրա փակցված պաստառները:
«Ոստիկանությունը գողացել է իմ գույքը՝ այն պլակատները, որի վրա գրված էր «Ո՛չ Սորոսի վաստակներին»: Ես այստեղից չեմ գնալու մինչև չվերադարձնեն ու չկպցնեն այնտեղ, որտեղ կար: Ինձ բերման են ենթարկել ապօրինի»,- ասաց Մալյանը: