Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան
Դիտել նաև
Նոր ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Ծխախոտի կոնտրաբանդա Վրաստանի՝ Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ սահմանին
24-ամյա Կարեն Կարապետյանը լեյտենանտ էր, ընդամենը՝ վեց ամիս առաջ էր ծառայության անցել
Դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած սպան Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան
Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու»,- գրել է նա։