Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում

Արտակարգ դրության պայմաններում առողջապահության նախարարի համար նոր լիազորություններ սահմանող օրենսդրական փոփոխության նախագիծ է մտել շրջանառության մեջ: Նախագիծն օրերս հաստատվեց և ԱԺ ուղարկվեց հինգշաբթի կառավարության նիստին: Նախագիծը Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում դեռ չի քննարկվել, և պարզ չի` կընդգրկվի հաջորդ շաբաթ նախատեսվող արտահերթ նիստի օրակարգում, թե ոչ:

Այսպես, ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում...

Փոփոխության համաձայն` արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Նախագծում չի մանրամասնվում, թե ինչպես է իրականացվելու լիազորությունների փոխանցումը, բայց ասվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմը պարտավոր է անցնել համապատասխան վերապատրաստում և ներգրավվել բնակչության բժշկական օգնության գործընթացին լիազոր մարմնի կողմից, որն այս դեպքում առողջապահության նախարարն է: Այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 300-500 հազար դրամի չափով:

Ինչո՞ւ է առաջացել նման նախագծի անհրաժեշտություն, եղե՞լ են դեպքեր, երբ մասնավոր կամ համայնքային հաշվեկշռում գտնվող բուժհաստատությունները հրաժարվել են համագործակցությունից, այս ու այլ հարցեր նախարարությունից «Ազատությանը» չեն մեկնաբանել, հորդորել են հիմք ընդունել կառավարության նիստին նախարարի հնչեցրած բացատրությունը. «Պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում` մարդկային, պետք է կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել արտակարգ դրությունում, ինչը հաճախ այսօր գործող կարգավորումներով հնարավոր չի լինում, երբ որ մենք կարիք ենք ունենում այդ եղած ռեսուրսի օգտագործման, բայց գործիք այն ներգրավելու չենք ունենում, և հայեցողությունն անձի մակարդակով շատ մեծ է լինում հրաժարվելու կամ ընդունելու այդ աշխատանքներում ներգրավվելը: Հետևաբար, առաջարկում եմ այս նախագիծն ընդունել, ուղարկել Ազգային ժողով, ինչպես նաև այն դարձնել անհետաձգելի»:

Ի դեպ, պարզվում է, նախագծի վերաբերյալ մտահոգություններ ունի նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշել է՝ պետք է հստակեցվի բժշկական կազմակերպությունների չստացված եկամուտների մասը, որպեսզի հետագայում հարցը վեճերի առարկա չդառնա․ «Այն, որ պոտենցիալ չստացված շահույթի վեճ է առաջանալու, որը լավ կլինի` այսօրվանից պայմանավորվենք, ես կարծում եմ` դա ավելի հստակ մեխանիզմ կլինի, քան ապագայում, եթե այդ հարցը դառնա քննարկման առարկա»:
Հայաստանի մի քանի խոշոր մասնավոր հիվանդանոցների ղեկավարներ առայժմ չեն մեկնաբանում օրենքի նախագիծը, բացի այդ ասում են` դրա շատ դրույթներ պարզապես հասկանալի չեն:

Հաջորդ հարցը, որ անհանգստացնում է ոլորտի մասնագետներին՝ արդյոք եղե՞լ է դեպք, որ տվյալ մասնավոր հիմնարկի տնօրենն ավելի պակաս կոմպետենտ է, քան ում պետք է առաջարկեն:

Այսինքն, հարց է առաջանում՝ այսօրվա առողջապահության նախարարն, որը հանրապետության թիվ մեկ պատասխանատուն է համավարակի այս ողբալի իրավիճակի համար՝ իր տրամադրության տակ ունի՞ այդքան բանիմաց, գիտակ, քան առողջապահության փորձված և կայացած կազմակերպիչներն ու տնօրեններն են... Սա էլ պարզ չէ:

Անհասկանալի է իշխանությունների ձգտումն՝ ամեն ինչ իշխանության ձեռքի տակ առնելու, վերահսկելու, իրենց պատկերացրած ձևով իշխելու այս մոլուցքը:
Ընդ որում` այն դեպքում, երբ այսօր համավարակի տարածման պայմաններում, այս աղետալի ու խիստ մտահոգիչ իրավիճակում շատերն են խոսում առողջապահական համակարգ ծայրից ծայր բարեփոխելու անհրաժեշտության մասին:

Իշխանությունը փոխանակ համավարակի տարածման, հիվանդների բուժման խնդիրների ուղղությամբ ջանքերը կենտրոնացնի, որպեսզի, վերջապես, պետությունը դուրս գա շարունակական արտակարգ դրությունից, մեղմի այս աղետը՝ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների արձակելու հիմքեր է ստեղծում:

Իսկ ովքե՞ր են կառավարելու այդ մարմինը... Ոլորտի մասնագետնե՞ր, թե՞ «երկնքից» իջած «ընտրյալներ»...

Եվ առհասարակ, առանց ոլորտի մասնագետների հետ քննարկելու, առանց հանրային քննարկում կազմակերպելու՝ ինչպե՞ս ծագեց այս միտքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3415 անգամ
Լրահոս
Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am