Գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին պատկանող ռեստորանային համալիրում դանակահարություն է եղել

Նուբարաշեն վարչական շրջանում հուլիսի 10-ին դանակահարություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Կայքի տեղեկություններով ժամը 23:50-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տղայի կյանքը, ոստիկանները պարզել են, որ Գրիշա Ա.-ն հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Վան» ռեստորանային համալիրից:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ծննդյան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է դանակահարությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ տվյալներով պարզվում է այն հանգամանքը, թե արդյոք վիճաբանությանը մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ ծառայողներ, քանի որ՝ ըստ ականատեսների, այնտեղ եղել են ՊՆ ծառայողներ: Իսկ «Վան» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

դիտվել է 1721 անգամ
Լրահոս
Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am