Ով է բարոյական, ով՝ անբարոն

Բուռն քննարկումների առիթ դարձած կրթության չափորոշիչների թեման, մասնավորապես, հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելու հարցը իշխանության համար կարծես կենաց-մահու խնդիր լինի: Իշխանական եւ պետական այրերն այնպիսի եռանդով են արդարացնում ապազգային այս ծրագիրը, դեռ մի բան էլ հարցը շուռ տալիս նախկինների դեմ, նրանց փոխարեն ինքդ ես ամաչում:

Օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինի եթերում շշմեցնող պարզաբանումներ է ներկայացրլ այս թեմայով: Կարևոր է նշել, որ նույն թեմայի շուրջ հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին ու քննարկման ժամանակ վերջինիս բարձրացված մտահոգությունները, եկեղեցու տեսակետը, քննդատական թեզերից մի քանիսի վերաբերյալ բառացի հարց է ուղղվել նախարարին, որ հոգեւորականի խոսքով «Եկեղեցին մեր հիմնական պատմության կերտողն է եղել, բացառիկ դեր ունի, այնտեղ է ամփոփված մեր ինքնությունը, մեր բարոյականությունը, մեր հավատը, չի կարելի այս առարկան հանել»:

Ի պատասխան նախարարը կեղծիք որակեց խոսակցությունները, թե հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցում՝ նշելով, որ հայ եկեղեցու պատմությունը դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Առանձին առարկայի շրջանակում նպատակահարմար չեն համարում, քանի որ այն չի բխում այն տրամաբանությունից, որով զարգանում է ինքնիշխան աշխարhիկ պետությունը։

Իհարկե, Եվրոպայում եկեղեցու պատմություն չեն անցնում, քանզի եվրոպացիները չունեն ազգային եկեղեցիներ՝ թե՛ կաթոլիկությունը, թե՛ բողոքականությունը վերազգային են, չի կարող լինել ֆրանսիական կաթոլիկ եկեղեցի կամ գերմանական բողոքական: Բայց նախարարը պետք է չմոռանա կամ իմանա, որ այն դերը, որ եկեղեցին խաղացել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես պետականության բացակայության պայմաններում, թերեւս եզակի օրինակ է: Ու այս մեկ պատճառը բավարար է, որպեսզի համեմատության եզրեր չգտնեն այլ երկրների հետ:

Բայց նախարարը չգիտի այս մասին, փոխարենը լավ է սերտել իր շեֆի թուլությունները ու անցել է բարոյախրատական դասերի, նորից վերադարձել նախկինների պառաված թեմային, թե հարցը նրանք են մանիպուլացնում, դե իսկ հոգեւորականները բարոյականությունից խոսելու իրավունք, ըստ նախարարի չունեն: «Նույն այդ եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ սեփականություն, ովքեր բենթլիներով են շրջում, ովքեր լինելով կուսակրոն կուսակրոն չեն, այսինքն լոզունգներով պետք է առաջնորդվենք՝ իհարկե ոչ․․․ Էն ընկալումները, որ ունի եկեղեցին բարոյական ընկալումների հետ կապված, էդ ընկալումը կունենա ու կհասկանա, որ էս չափորոշիչը հասել է իր նպատակին իր վերջնարդյունքում։ Ձեր եթերում եպիսկոպոսն ասաց, որ հայոց պատմություն առարկան էլ են հանելու՝ սուտ, էլի կեղծիք, իմիջիայլոց, հայոց պատություն առարկայի շրջանակում մենք տասը պատվիրանները լավ կսովորեցնենք և «մի ստիր» պատվիրանի վրա առանձանահատուկ ուշադրություն կդարձնենք»,- ասաց նա՝ առանց անուններ եւ կոնկրետ դեպքեր նշելու: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է նախարարը մեղադրում հոգևորականներին՝ առանց հստակ փաստերի տիրապետելու: Հարությունյանը պետք է ապացուցի իր խոսքերը, հակառակ դեպքում հերթական անգամ ապացուցվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան, հիմք ընդունելով բամբասանքները, անպատասխանատու հայտարարություններ է անում, ինչն, ի դեպ, իր մոտ հաճախ է ստացվում:

Չենք կարծում, թե հոգեւորականների թանկարժեք կենսակերպն է դարձել իշխանական այրի մտահոգությունները, քանզի ընդամենը երկու տարում այս իշխանության նախկին գործազուրկնեի կյանքն այնպիսի վագրային թռիչքով է բարելավվել, որ նրանք իրենց աչքի գերանը չէին անտեսի ու կտեսնեին այլոց տաշեղը: Հատկապես, որ իրենց կյանքի բարելավումն ուղիղ կապ ունի այլոց եւ առհասարակ բոլորիս հետ ու տեղի է ունենում բյուջեի հաշվին: Իսկ եթե կուսակրոնների ոչ առաքինի վարքն է նրա մտահոգությունների տիրույթում, ապա այս հարցում էլ իրենք խրախուսում են նմաններին: Մամուլը տասնյակ հրապարակումներ ունեցավ, որ ներկայիս ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան), իհարկե, հանուն պաշտոնի երիտկարիերիստը հրաժարվեց հորից, բայց փաստաթղթերն ալյ բանի մասին են ապացուցում: Այնպես որ, Արայիկ Հարությունյանին խոսելուց առաջ մտածելը չէր խանգարի, եւ ընդհանրապես որեւէ մեկին դա չէր խանգարի:

Անի Սահակյան

դիտվել է 2978 անգամ
Լրահոս
Խի՞ եմ էսքան հայհոյանք ու անեծք վերցնում․ Փաշինյանը՝ տավուշեցիներին (video) Հայաստանը մտադիր է վավերացնել համաձայնագիրը՝ 12 մլն եվրո ստանալու նպատակով Թուրքիայից կարո՞ղ են դիտորդներ ընդգրկվել ԵՄ առաքելության կազմում․ Գեղամ Մանուկյան (video) Կոնկրետ պատասխան տվեք․ Քրիստինե Վարդանյանը՝ ԱԳ փոխնախարարին (video) Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան Ինչ է ասել Փաշինյանը Ստոլտենբերգին Ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը Նիկոլն իր ՔՊ-ականներով շարվելու է Տավուշում․ Խաչիկ Մանուկյան (video) «Հողերը հանձնում է»,բայց պետք է ուրախ լինենք՝ Նիկոլը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ (video) Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տավուշի այդ բնակավայրերը պետք է հանձնենք Ադրբեջանին․ դա իրենցն է․ Հովիկ Աղազարյան (video) Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա՝ սրիկա է․ ոսկեպարցի (video) Պուտինը չպետք է հաղթի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում (video) ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am