«Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը». իմքայլական նախկին պատգամավորը՝ պարետին


 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին. Հարգելի պարետ, իսկ դուք տեղյակ եք, որ Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը։ Տեղյա՞կ եք արդյոք, որ բնակավայրերից շատ հեռու, կատարյալ ամայության մեջ, խոր ձորերում, բնության գրկում հանկարծ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները ու հարյուրավոր կիլոմետրեր կտրած, չորս ամիս տանը ինքնամեկուսացած ու թթվածնի կարոտ քաղաքացիներին իջեցված դիմակի համար տուգանում՝ հարամ անելով ամբողջ հանգիստն ու գցելով ծայրահեղ նյարդային վիճակի մեջ։ Կխնդրեմ կառավարությունից, ԱԺ-ից կամ հենց պարետատնից գոնե մեկը պատասխանի՝ արդյո՞ք սրա համար է ընդունվել այդ որոշումը։ Արդյո՞ք այդ նույն ձորում, բնակավայրից դուրս եթե տեսնեին ինձ ու ընտանիքիս անդամին, բայց ոչ թե մեքենայի մեջ, այլ խոտերի մեջ առանց դիմակ հանգիստ զբոսնելիս, իրավունք կամ որևէ պատճառ կունենայի՞ն մեզ տուգանելու։ Արդյո՞ք մենք որևէ կերպ մեր վարքագծով նպաստել ենք վարակի տարածմանը կամ դրսևորել ենք անարգանք հասարակական կարգի նկատմամբ։ Արդյո՞ք չեք զգում, որ լրիվ հարթ տեղը ձեր դեմ եք տրամադրում ձեր հանդեպ միանգամայն լոյալ քաղաքացիներին։ Եվ վերջապես, արդյոք ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին։ Ձախ նկարում՝ իմ մեքենան, որն ուղևորվում էր դեպի Ջերմուկի ջրվեժ, աջից՝ խրոխտ կապիտան Բագրատյանը՝ պարետի անունից «կրակ արձակելիս»։ՖՈՏՈ. «Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը». իմքայլական նախկին պատգամավորը՝ պարետինՖՈՏՈ. «Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը». իմքայլական նախկին պատգամավորը՝ պարետին
 

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am