Ծառուկյանն առերեսում է դաժան իրականությանը. Փաշինյանը շանս չունի

Հունիսի սկզբներին Կառավարության հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը ոմանք ընկալել են իբրեւ ետքայլ, վերլուծություններ են հնչում, թե Ծառուկյանը <<զադնի>> է դնում, չկա նախկին կոշտ էնտուզիազմը, ավելին մեկ ամիս առաջ կառավարության 100 տոկոս հրաժարականը պահանջող գործիչն այսօր նույն Կառավարությանը հորդորում է լրջանալ ու աշխատել:

ԲՀԿ-ից չեն հստակեցնում, թե արդյոք Կառավարության հրաժարականը շարունակում է մնալ իրենց օրակարգում, թե՞ ոչ, սակայն դատելով ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից եւ իրավիճակն ախտորոշելու հստակ տրամադրվածությունից, պարզ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին հերթական անգամ ցույց է տալիս այն անմխիթար իրավիճակը, որը Հայաստանում ստեղծվել է հենց իր ու իր թիմի պատճառով: Իսկ այս իրավիճակը ոչ մի լավ տեղ չի հասցնելու, եթե անգամ Ծառուկյանը հետ կանգնի իշխանափոխության իր մտադրութուններից, Փաշինյանն ակամայից է հայտնվելու աղետի առջեւ, որից միայն հեռացումն է փրկելու: Նա կրկին հիշեցրել է նախկին ելույթը ու վերահաստատել նոր լրացումներով. «Իշխանությունը չի պատկերացնում, որ առաջիկայում ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ։ Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։ Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա»:

Ծառուկյանը հայտարարության ծավալուն մի մասը հատկացրել է տնտեսական ու սոցիալական խնդիրներին, իսկ իշխանություններին ասում է, որ Ծառուկյանից վախենալ պետք չէ: «Վախենալ պետք է հարյուր հազարավոր անաշխատանք մնացած քաղաքացիներից», - գրել է ԲՀԿ առաջնորդը, որն առաջարկում է նաև իր անձնական կապերն ու հեղինակությունը երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:
«Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել», - ասում է Ծառուկյանը:

Արտաքին քաղաքական հարցերում իրեն առավել քան զուսպ դրսևորած կուսակցության առաջնորդը հայտարարության մի հատված էլ նվիրում է հայ-ռուսկաան հարաբերություններին, մասնավորպես, ասելով.  «Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել»:

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չի լղոզում իրավիճակը, չի քծնում Նիկոլ Փաշինյանին, այլ տալիս է դաժան իրականության ճշգրիտ գնահատականը, իսկ նրանք, ովքեր ԲՀԿ առաջնորդի տոնայնության մեջ մեղմացում են նկատում ու դա ընդունում որպես կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն, ապա պետք է հիշեն, թե ինչ եղավ նրա առաջին հայտարարությունից հետո եւ կարող է արդյոք Ծառուկյանը մինչեւ վերջ ոտքը գազին պահել: Հունիսին ունեցած իր հայտարարությունից հետո պետական ողջ մեքենան լծվեց նրա դեմ, քրեական գործ հարուցվեց ոչ միայն իր, այլ կուսակիցների նկատմամբ, այս պարագայում, երբ ակնհայտ է, որ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար ոչնչի առջեւ չի կանգնելու, որեւէ մեկը մազոխիստական անկումներ չէր դրսեւորի:

Անի Սահակյան

դիտվել է 7580 անգամ
Լրահոս
Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն» Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ» Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am