Պետրոս Ղազարյանը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահի հետ զրույցը վերածեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հաղորդմանը։ Նախաձեռնության հրապարակման մեջ մասնավորապես նշվում է․

«Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։ Զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․ «Մի էդպիսի իրավապաշտպան կա, որը նախկինում երբեք ծպտուն չէր հանում, երբ աղաղակող անարդարություններ էին լինում, իսկ հիմա ինքը Հրայր Թովմասյանի երկրպագուն է, երևի մոռացել է, թե սահմանադրությունը ինչ ձևով բրդեցին, ինչ ձևով մատուցեցին և խաբեցին մարդկանց։ Եվ ահա սույն իրավապաշտպանն ասում է, որ հավանաբար ճնշում է իրականացվել ՄԻԵԴ-ի դատավորների վրա, որովհետև Ստրասբուրգում մեր ներկայացուցիչը գնացել, հանդիպել է հավանաբար մեր նոր կալաշնիկով ավտոմատով է եղել, ՄԻԵԴ-ը ճնշման տակ է ընդունել այս որոշումը»։ Հյուրն իր հերթին հեգնանքով արտահայտվեց՝ թիրախավորելով Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա փաստաբան Սիրանույշ Սահակյանի մտերիմ ընկերն է։ Զրույցը էթիկայի բոլոր նորմերից դուրս էր, քանի որ խիստ անձնավորված էր։ Պետրոս Ղազարյանը մոռացել էր, որ հաղորդումը հումորային ժանրի չէ․ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Հրայր Թովմասյանի»։ Ատելությամբ փաթեթավորված կատակները հանրային հեռուստաընկերությանը հարիր չեն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում պարբերաբար նկատում է, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցներն անցնում են մասնագիտական ու մարդկային բարոյական սահմանները։ Ի դեպ, Լուսինե Հակոբյանը հանրայինի «սիրելի» փաստաբանն է։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է եթեր տրամադրել նաև այլ փաստաբանների և ոչ թե հնչեցնել նույն անձանց կողմից հնչող կրկնվող մտքերը»։

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am