Պրեմիայից քշվածները

 ԱԺ աշխատակազմի 2019 թ. մեկ տարվա պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ՝ շուրջ 1 մլն. 865 հազար դոլար: Իսկ ԱԺ պատգամավորները մեկ տարվա ընթացքում ստացել են 580 միլիոն դրամ պարգևատրում։

Հետևաբար՝ ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները միասին մեկ տարվա ընթացքում ստացել են 1.470.699.308 ՀՀ դրամ (շուրջ 3 մլն դոլար) պարգևատրում: Այս տվյալները հրապարակել է Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր պատասխանի հիման վրա։ Համեմատության համար նշենք, որ նախկինում, այսինքն՝ մինչև հեղափոխությունը՝ 2017 թվականի ապրիլից 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պատգամավորներն ստացել են ընդամենը 33 մլն դրամի պարգևատրում։ Այսինքն՝ պատգամավորների պարգևատրման ֆոնդը հեղափոխությունից հետո ավելացել է ավելի քան 15 անգամ։ Փաստորեն, ճոխ պրեմիաներ են ստանում ոչ միայն կառավարության անդամները, այլ նաև երեսփոխանները։ Կառավարության անդամների դեպքում նման պարգևատրումները բացատրվում են այն հանգամանքով, որ պետականորեն սահմանված աշխատավարձով իրատեսական չէ բացառել կոռուպցիան, ապա պատգամավորների դեպքում պրեմիաները տրվում են քաղաքական թիմի ներսում հավասարություն ապահովելու համար։

ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանն օրեր առաջ հայտարարել էր, թե այդ գումարով ամսական 250 հազար դրամ պարգևատրում են տվել բոլոր պատգամավորներին, սակայն կորոնավիրուսի համաճարակից հետո պատգամավորներն այլևս պրեմիա չեն ստանում։ Մինչդեռ ԶԼՄ-ները պարզել են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ համավարակից հետո ևս պատգամավերները շարունակել են ստանալ պարգևատրումներ։ Ընդ որում, օրինակ, մարտ ամսին հայրենի երեսփոխանները մեկ ամսում երկու անգամ են պրեմիա ստացել։ Այս թեմայով լրագրողների հարցերը հունից հանել են ԱԺ նախագահ Միրզոյանին և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ Միրզոյանը լրագրողին հակադարձել է՝ ասելով, թե տխմար հարց է։ Ալեն Սիմոնյանն էլ ամոթանք է տվել լրագրողներին այդ հարցն անընդհատ կրկնելու համար, և խորհուրդ է տվել լրագրողներին՝ գնալ «ծրարով գումար ստացող» իրենց խմբագիրներին նման հարցեր տալ: Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը կարելի էր առանձնապես լուրջ չվերաբերվել, եթե նա մինչև հեղափոխությունը լրագրող և խմբագիր աշխատած չլիներ։

Երկար տարիներ խմբագիր է աշխատել նաև հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Ալեն Սիմոնյանը թերևս իր և իր քաղաքական առաջնորդի անձնական փորձից ելնելով է խմբագիրներին «ծրարով գումար ստացողներ» անվանում։ Ընդամենը վերջերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրրոդ նախագահի փեսա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարեց, թե տարիներ շարունակ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի <<Հայկական ժամանակ>> թերթը։ Ալեն Սիմոնյանի յուրօրինակ ինքնախոստովանությունը անուղղակիորեն հաստատում է, որ իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում «ծրարով գումար ստանալ»: Ամեն դեպքում, եթե կան ծրարով փող ստացողներ, և իշխանությունը գիտի նրանց անունները, թող բարի լինի հրապարակել, այլապես կստացվի, որ նրանք կա՛մ ստում են, կա՛մ իրենք իրենց մասին են խոսում։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե պաշտոնյաները և պատգամավորները պետք է բարձր վարձատրվեն, որպեսզի կոռուպցիայով չզբաղվեն կամ չհեռանան պետական ոլորտից, ապա թույլ տվեք հարցնել՝ ինչու նույն տրամաբանությամբ իշխանությունները պարգևատրումներ չեն հատկացնում, օրինակ, մանկավարժներին, որոնցից և՛ հասարակությունը, և՛ պետությունը պահանջում է նվիրված աշխատանք ու կրթության որակ։ Այդ ինչ են անում պատգամավորները, որոնց մի ստվար զանգվածին հանրությունն անգամ չի էլ ճանաչում, շատերն անգամ հոդաբաշխ միտք ասելու ունակություն չունեն։ Բայց պարզվում է՝ 700 հազար դրամ աշխատավարձը նրանց համար քիչ է, պարտադիր պետք է պրեմիա ևս ստանան։ Ստացվում է, որ իշխանության գալուց առաջ հեղափոխականներն առաջին հերթին սեփական անձի բարօրության մասին են մտածել,իսկ հպարտ քաղաքացիները թող շարունակեն ապրել երջանիկ ապրելու սպասումներով։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4031 անգամ
Լրահոս
ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն» Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ» Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am