Կրթության նախարարը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում

Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 9-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր։ Թեման բուռն քննարկումների առիթ դարձած կրթության չափորոշիչներն էին, մասնավորապես, հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելը։ Կարևոր է նշել, որ այս թեմայով հուլիսի 8-ին Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին ու քննարկման ժամանակ բարձրացված մտահոգությունները, եկեղեցու տեսակետը, քննդատական թեզերից մի քանիսը Պետրոս Ղազարյանը հնչեցրեց նախարարի հետ զրույցի ժամանակ։ «Եկեղեցին մեր հիմնական պատմության կերտողն է եղել, բացառիկ դեր ունի, այնտեղ է ամփոփված մեր ինքնությունը, մեր բարոյականությունը, մեր հավատը, չի կարելի այս առարկան հանել»:


Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան նախարարը կեղծիք որակեց խոսակցությունները, թե հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցում՝ նշելով, որ հայ եկեղեցու պատմությունը դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Առանձին առարկայի շրջանակում նպատակահարմար չեն համարում, քանի որ այն չի բխում այն տրամաբանությունից, որով զարգանում է ինքնիշխան աշխարhիկ պետությունը։ Պետրոս Ղազարյանն իր նախորդ օրվա հյուրի դիտարկումը մեջբերեց, որ «բարոյականություն» բառ այդ չափորոշիչների մեջ չկա․ «Ինչու չեք գրում, դժվար է գրել»։ Նախարարը հեգնանքով պատասխանեց․ «Նույն այդ եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ սեփականություն, ովքեր բենթլիներով են շրջում, ովքեր լինելով կուսակրոն կուսակրոն չեն, այսինքն լոզունգներով պետք է առաջնորդվենք՝ իհարկե ոչ․․․ Էն ընկալումները, որ ունի եկեղեցին բարոյական ընկալումների հետ կապված, էդ ընկալումը կունենա ու կհասկանա, որ էս չափորոշիչը հասել է իր նպատակին իր վերջնարդյունքում։ Ձեր եթերում եպիսկոպոսն ասաց, որ հայոց պատմություն առարկան էլ են հանելու՝ սուտ, էլի կեղծիք, իմիջիայլոց, հայոց պատություն առարկայի շրջանակում մենք տասը պատվիրանները լավ կսովորեցնենք և «մի ստիր» պատվիրանի վրա առանձանահատուկ ուշադրություն կդարձնենք»։ Պետրոս Ղազարյանն ավելացրեց․ «Մի գողացիր, պատվիրանի վրա էլ, խնդրում եմ»։

դիտվել է 2441 անգամ
Լրահոս
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am