Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am

ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամավորներին մեկ տարվա ընթացքում տրված շուրջ 580.000.000 միլիոն պարգևավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ:

Մինչ Ալեն Սիմոնյանի ցնցումներին անդրադառնալը՝ փաստենք, որ նա հերթական անգամ խեղեց իրերի իրական պատկերը՝ տպավորություն ստեղծելով, որ, իբրև թե, այդ 580.000 միլիոնն ստացել են ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները: Պարզաբանենք. ՀՀ ԱԺ աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր պատասխանի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի 2019 թ. (ուղիղ մեկ տարվա) պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար):

Հետևաբար՝ ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները միասին մեկ տարվա ընթացքում ոչ թե ստացել են 580 միլիոն, այլ՝ 1.470.699.308 ՀՀ դրամ (շուրջ 3 մլն դոլար):

Սա՝ իմիջայլոց:

Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ մատնացույց արեց պարգևավճարների թեման շոշափող լրատվամիջոցների խմբագիրներին՝ նրանց անվանելով «ծրարով գումար ստացողներ»: Ես, որպես այդ թեման ակտիվորեն շոշափող լրատվամիջոցի խմբագիր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ալեն Սիմոնյանը անպատասխանատու պաշտոնյա է, պետական պաշտոնյայի հետ անհամատեղելի վարքագծի տեր շարքային ստախոս: Իհարկե, ողջ կյանքում «ծրարային» վարքագծով և հոգեբանությամբ ապրած պարոնի համար դժվար է պատկերացնել կյանքն առանց ծրարների, մարդ, ում աչքին ամեն տեղ և պարագայում ծրարներ են երևում: Մյուս կողմից, եթե Ալեն Սիմոնյանը, որպես ողջ կյանքում ծրարներով աշխատած խմբագրի, ի նկատի ունի իր թիմի կարկառուն առաջնորդին, ապա միգուցե չի սխալվում, և հասարակությունը դրա մասին լսեց կոնկրետ փաստեր:

Ինչ վերաբերվում է բազմիցս չարչարկված այն թեզին, թե պետական ոլորտի պաշտոնյանները, այսինքն՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, պետք է լավ վարձատրվեն, այլապես՝ կգնան մասնավոր ոլորտ, իսկ պետությունը կկորցնի լավագույն կադրերին, այստեղ ևս գործ ունենք զավեշտի հետ: Պարզապես հիշենք կամ հիշեցնենք՝ ովքե՞ր են եղել Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ծանրակշիռ մասը (թող չվիրավորվեն այն փոքրականակ անձինք, ովքեր, իրապես, ունեն անցած ճանապարհ)՝ մինչ 2018 թ.: Կյանքում ոչինչ չստեղծած, գիտակցական ողջ կյանքը «օբիժնիկի» հոգեբանությամբ և քորդավորների (անողնաշարավորների) դասի փիլիսոփայությամբ ապրած, փողոցներում սոված – ծարավ քարշ եկած, անգամ հոդաբաշխ միտք արտահայտելու անընդունակ այդ զանգվա՞ծը չի աշխատելու նախարար կամ փոխնախարար, պատգամավոր կամ օգնական, մարզպետ կամ տեղակալ, պետական ապարատի չինովնիկ և այլն: Թե՞ պետական հաստատությունների աթոռներին կառչած այն հատվածը, ով արևմտյան կազմակերպություններից ու դեսպանատներից մի քանի հարյուր հազար դրամ դրամաշնորհ «կպցնելու» համար ամեն օր վաճառել է սեփական խիղճը:


Հետաքրքիր է՝ ո՞վ չի աշխատելու, կամ ու՞մ աշխատանքով է այսօր ծաղկել այս կամ այն ոլորտը, եթե, կրկնում եմ, հաշվի չառնենք առանձին բարեխիղճ պաշտոնյաների ներկայությունը, որոնց աշխատանքը համընդհանուր վակխանալիայի մեջ ոչինչ չի փոխում:

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ պետական աշխատողները պետք է շատ վարձատրվեն, ստանան պարգևավճարներ, որ չփախչեն մասնավոր ոլորտ, լավագույնս ապացուցում է, որ 2018 թ. տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ մի խումբ մարդկանց՝ փողոցից պետական հաստատություններ ներխուժելու գործընթաց:

Այդ մարդիկ իրականում ոչ թե նվիրյալներ են, այլ շարքային փող աշխատող-տուն պահողներ, այս պարագայում՝ նաև խաբեբա-մոլորեցնողներ, ովքեր պետական բյուջեն խժռելուն զուգահեռ՝ անխնա պայքարում են, որ իրենց ստրուկ տեսակից կերտեն հեղափոխականի կերպար:

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am