Հայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին․ Ռիա Նովոստի
Սանկտ Պետերբուրգի «Յուվեն» կլինիկայի ազգությամբ հայ անեսթեզիոլոգը՝ Արմեն Հովհաննիսյանը, որը մեղադրվում է հիվանդների նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, հայտնում է Սանկտ Պետերբուրգի դատարանների համատեղ մամուլի ծառայությունը:
Հետաքննության համաձայն՝ նա բռնաբարել է այն հիվանդներին, ովքեր ընդհանուր անզգայացման ներքո անցկացված վիրահատություններից հետո անօգնական են եղել: Սկզբնապես հաղորդվել է երեք աղջկա մասին, որոնց թվում անչափահասներ են եղել։