Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին
Ինչո՞ւ ինձ թույլ չեք տալիս նամակս տամ, ակցիա չեմ անում, նամակ եմ ուզում տամ, ոչ խտրականությանը, հարգելի ոստիկաններ,- այս մասին այսօր հայտարարեց Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա անող «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը։
Չախալյանին ի պատասխան՝ ոստիկանները նշեցին, թե ժամանակ են տալիս նամակը հանձնելու համար, կամ՝ ստիպված կլինի հեռանալ։ Ոստիկանը նշեց, որ Չախալյանը կարող էր միայնակ նամակը բերել և հանձնել, սակայն, քանի որ մի քանի հոգով են եկել և կոչեր են հնչեցնում՝ դա արդեն հավաք է։ Այնուհետև նրան բերման ենթարկեցին։