Արտակարգ դրության 4 ամիսներին վարակվածների թիվն աճել է 4000 անգամ, նույնքան էլ աճել են պոպուլիզմի ու անունակ կառավարման արդյունքում ձևավորված տնտեսական ու անվտանգային ռիսկերը․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու կառավարության նախաձեռնությանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է նաև պոպուլիզմի և բացարձակ անունակ կառավարման արդյունքում ձևավորված հասարակաքաղաքական, տնտեսական, արտաքին և անվտանգային ռիսկերը: Ինչու՞ , որովհետև ինչպիսի «սկզբունքնեով», «խորությամբ» և «նարատիվներով» կառավարվում է համավարակը, այդպիսի որակներով էլ կառավարվում է ողջ երկիրը:

........................................................

Երբ դեռևս մարտ ամսին Վարչապետը հայտարարեց, որ համաճարակով պայմանավորված ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ, շատերը լուրջ չհամարեցին՝ դիտարկելով այն որպես իրավիճակի ոչ սթափ գնահատման, ժողովրդին պոպուլիզմի հերթական չափաքանակի մատուցման և դատարկ խոստումներով ու հույսերով կերակրելու հերթական անհաջող փորձ: Մինչդեռ, անցած ամիսներին տեղի ունեցած գործընթացների անգամ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ իսկապես, այս ճգնաժամը իշխանությունների համար հրաշալի հնարավորություն էր սեփական նեղ խմբակային շահերն իրացնելու և խնդիրները լուծելու համար:

Այսօր հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ արտակարգ դրությունն ամենեևին կապ չունի համաճարակի դեմ պայքարի իրականացման հետ: Նման օբյեկտիվ կարծիքի ձևավորման հիմքերը տվել են հենց նույն իշխանությունները, ովքեր, օգտվելով համավարակի, իրենց իսկ խոսքով ասած, ընձեռած հնարավորություններից, արտակարգ դրության անցած ժամանակահատվածն օգտագործել են բացառապես իրենց քաղաքական շահերն իրացնելու և սեփական իշխանությունն ամրապնդելու համար՝ ժողովրդին լրիվ միայնակ թողնելով համավարակի դեմ պայքարում։ Եվ այս ամենը զուգակցվել է ձևական կարանտինային միջոցառումներով, խիստ վիճահարույց պարտադրանքներով, իրենց արդյունավետությունը դեռևս որևէ կերպ չհիմնավորած գործողություններով: Դրանց տրամաբանական հետևանք է այն, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ, իսկ մահվան դեպքերը՝ 600 անգամ։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ միայն արտակարգ դրությամբ չեն պայքարում համավարակի դեմ։ Արդյո՞ք այս 4 ամիսների ընթացքում որևէ պատասխանատու չի թերացել իր աշխատանքներում, որ չի հեռացվել ու փոխարինվել նորով: Եթե ոչ, ապա ինչու՞ են մեր ցուցանիշներն այսքան աննախադեպ խայտառակ:

Արտակարգ դրության առաջին օրերին, երբ ողջամիտ ու իրենց գործի գիտակ մասնագետները սթափության կոչեր էին հնչեցնում և իշխանություններին ու ժողովրդին հորդորում լուրջ վերաբերվել այս արհավիրքին ու վարչական գործիքների միջոցով իրական կարանտին ապահովել երկրում, կանխատեսելով հակառակ դեպքում խիստ անցանկալի զարգացումներ, իշխանությունների պահանջով նման գրառումները հեռացվում էին, իսկ կոչերը լռեցվում՝ խուճապ չառաջացնելու համար։ Ավելին, առողջապահության պատասխանատուները վստահեցնում էին, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է և որևէ վտանգ չկա՝ հասարակությանը չհիմնավորված հանգստության ազդակներ հաղորդելով ու թուլացնելով մարդկանց զգոնությունը: Ի դեպ, դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ համավարակը դեռևս կառավարելի էր, դուրս չէր եկել վերահսկողությունից և միանգամայն հնարավոր էր էականորեն զսպել դրա տարածման տեմպերը:

Արդյունքում, այսօր ունենք ոչ միայն նման խայտառակ ցուցանիշներ, այլև ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ու մռայլ կանխատեսումներ: Արդյոք տեղի ունեցածը ընդգծված դիլետանտիզմի և ինքնավստահ տգիտության, թե, այնումանեյանիվ, գիտակցված նպատակադրումների հետևանք էր: Համավարակի դեմ պայքարի անցած ժամանակահատվածում իշխանությունների իրականացրած գործողություններում կարելի է նկատել մեկ օրինաչափություն:

Շատ դեպքերում իրականացվել են բնույթով արդարացված ու անհրաժեշտ, սակայն ժամանակային առումով ուշացած քայլեր՝ դրանով իսկ գրեթե զրոյացնելով դրանցից հնարավոր էֆեկտը: Երբ տեղի ունեցած փաստերը և առողջապահության պատասխանատուների այս ընթացքում դրսևորած վարքագիծը համադրում ենք, ապա հարցերն ու կասկածներն ավելի են խորանում: Ի դեպ, այօր ամենամեծ խուճապ առաջացնողն անցած ամիսներին պարբերաբար սեփական կարծիքը փոխող ու դա հասարակությանը որպես վերջին ատյանի ճշմարտություն մատուցող, ազատ ժամերին քաղաքական գրառումներ կատարող ու քաղաքական գործունեություն ծավալող առողջապահության նախարարն է, ով, իմ կարծիքով, այսօր իր ներկայությամբ առողջապահության համակարգի և հասարակության առաջ կանգնած ամենամեծ վտանգն է։

Եվ այս ամենն այն դեպքում, երբ մենք անգամ չգիտենք թե ուր ենք հասել, համավարակի տարածման որ փուլում ենք գտնվում ու ինչ է դեռ մեզ սպասվում։

Իսկ այս ընթացքում, պատեհ ու անպատեհ առիթով իրենց ունեցած լեգիտիմությունն ու ժողովրդի 80 տոկոսանոց վստահությունը թմբակահարող, բացառապես մեկ մարդու շնորհիվ խորհրդարանում հայտնված ու իրենց ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ հռչակած բացարձակ անօրգանական քաղաքական միավորման տարբեր ներկայացուցիչներ մեկը մյուսից անտաղանդ քայլերով փորձում են լուծել սահմանադրական դատարանի անդամներին գործից հանելու ու իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու անհաջող փորձերը՝ դրանք զուգակցելով տարբեր խնդրահարույց կոնվենցիաներ ու օրենքների նախագծեր անցկացնելով։ Իսկ գործադիր իշխանությունը, կտրվելով համավարակի ճիրաններում գտնվող երկրում տիրող տագնապալի իրավիճակից, հրճվում է ճանապարհաշինարարակական աշխատանքներով՝ կառուցելով «նորովի Հայաստանը»:

Արդյո՞ք պետք էր ավելին ակնկալել մեկ կառավարությունից, որի ղեկավարի համար տնտեսական հեղափոխությունն սկսվում և ավարտվում է ՀԴՄ տպելով, իսկ համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելով։ Եվ պատահական չէ, որ գլոբալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ նման մակերեսային պատկերացումներ ունեցող իշխանությունն այսօր աննախադեպ ու խայտառակ ցուցանիշներ է գրանցում բնակչության վարակվածության ու մահացության առումով։ Դրա գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորն այն է, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը դրվեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական հարթության վրա՝ այն առավելագույնս քաղաքականացնելով ու քաղաքական դիվեդինտներ հավաքելու ու անձնական խնդիրներ լուծելու նպատակադրումով, քանի որ, իրենց կարծիքով, ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ: Երբ երկրի վարչապետը, դիմակների շուկայում առկա գնանկման և պրոֆիցիտի պատճառով քաղաքացիներին հորդորում է կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ, ապա օբյեկտիվ հարց է առաջանում. նա հանրային առողջության պահպանման պատասխանատուն է, թե՞ որոշակի շրջանակների բիզնես պարտնյորը: Արդյոք նման գործելաոճը շարքային քաղաքացու մոտ օբյեկտիվ տպավորություն չի ստեղծում, որ կրիր դիմակ կոչը ամենևին էլ բացառապես առողջապահական նկատառումներից բխող հորդոր չէ:

Անշուշտ, մեղավորներ փնտրելու կարիք չկա, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե քաղաքական ու պրոֆեսիոնալ պատասխանատվություն են ունեցել բնակչության առողջության պահպանության համար։

Հ․Գ․ Իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ժողովրդին։ Եթե անգամ ժողովուրդը մեղավոր է, հարգելի իշխանավորներ, ապա հիշեք, որ ժողովրդին փոխել հնարավոր չէ։ Իսկ իշխանություններին փոխելը ոչ միայն հնարավոր է, այլև ժամանակի հարց, որքան էլ «արտակարգ դրությունը» օգտագործեք, որպես քաղաքական վահան»:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ին հարակից տարածքում Ովքե՞ր էին հարձակվել Բուրջ Համուդի վրա 1979թ․ սեպտեմբերին․ (Սինանյանի «փայլուն» մտքերի հետքերով)․ Արմեն Այվազյան Մարիամ Փաշինյանն իր հանգստից լուսանկարներ է հրապարակել 34 տարեկանում մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանը Բախումներ` Բեյրութում Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները. նրանցից 2-ը երեխաներ են Լիբանանի շրջակա միջավայրի նախարարը հրաժարական է տվել Ախալքալաքում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրեր. տեսանյութ Իրավիճակը Բեյրութում լարված է․ ուղիղ միացում Լենա Նազարյանն առանձնատուն է գնել «Բեյրութի հարսնացուն». զոհված աղջիկը դարձել է ազգային ողբերգության խորհրդանիշ Թուրքահաճո առարկայական չափորոշիչները և Հայոց պատմության կեղծման հերթական փորձերը Թորոսյանը գտել է քավության նոխազին՝ Մհեր Դավիդյանցին Ովքեր են Մաշտոցի պուրակի նախկին «պահապանները», որոնք այսօր իշխանության կազմում ոչնչացնում են այն Պետրոս Ղազարյանի կինը և այլ իշխանավորներ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում. Փաշինյանը հաստատել է կազմը Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Սևանի ջրասուզակը որոնում է ջրահեղձ եղած 15-ամյա տղայի դին Ողբերգական ավտովթար. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են «Բաքվի բռնապետը ՀՀ իշխանությանը սևացնելով՝ փորձում է պարտակել սեփական անհաջողությունները». Կ. Հովհաննիսյան «Ջուրը Ղարաբաղում է, ջուրը հայերինն է. Ադրբեջանում կրկին բողոքի ակցիաներ են». Կարեն Հովհաննիսյան Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել.168.am «Մենք ոչինչ ենք նրանց համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել». ԵՊՀ դասախոս Դուք արդեն նմանվում եք ձեր կոլեգա Դոկտոր Մահին Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր պարը Tik-tok-ում (տեսանյութ) Ավիաընկերությունները չեն փոխանցում մարդկանց գումարները. Զոհրապ Եգանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub