Ապօրինի ծագմամբ գույքի գործերով դատախազ ընտրված Ս․ Գալյանի ամուսնու հայտարարագիրը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ով ընտրվել է և ութշաբաթյա վերապատրաստումից հետո։ Նա նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով:

Նշենք, նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ բարեվարքության կանոններ էր մշակել, որը նույնպես պետք է համապատասխաներ մրցույթի պահանջներին:
Ինչևէ, Tert.am-ին, անցկացվող մրցույթին զուգահեռ տեղեկություններ էին հասնում, որ Սրբուհի Գալյանը ամուսինը՝ Պետրոս Մկրյանը մեծահարուստ է, հատկապես անշարժ գույքերի թիվը հասնում է մեկ տասնյակի:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Tert.am-ը տեղեկացավ, որ տիկին Գալյանի ամուսնու տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ, սակայն միայն 2019-ին համատեղ սեփականությամբ ձեռք է բերել երկու բնակարան Երևանի կենտրոնում, որոնցից մեկի արժեքը կազմում է 206 մլն դրամ, մյուսինը՝ 117 մլն դրամ:

Որպես պաշտոնատար անձի ամուսին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր ներկայացրած հայտարարագրում Պետրոս Մկրյանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ և հողամաս Կենտրոնում , որոնց միանձնյա սեփականատերն է, մեկ բնակարանի համատեղ սեփականատեր էլ է՝ կրկին Կենտրոն համայնքում: Թե երբ են կատարվել այս գնումները, թվականները հայտարարագրում նշված չէ:Բայց բոլորը գնումներ են:
2019-ին Սրբուհի Գալյանի ամուսինը Վերին Անտառային փողոցում երկու բնակարանի համատեղ սեփականատեր է դարձել, երկու բնակարան են գնել, որոնցից մեկի արժեքը 206 մլն դրամ է, մյուսի արժեքը՝ 117 մլն դրամ:


Հանձնած և ստացած փոխառությունների թիվը կազմում է 800 մլն դրամ՝ տարվա սկզբին, տարվա ավարտին կազմել է 422 մլն դրամ: Բանկային հաշիվներին դրամական միջոցները կազմում են 19 հազար դրամ ու 120 հզր դոլար: Կանխիկ ունի 2000 դոլար և 2 մլն 400 հզր դրամ:
Որպես աշխատավայր՝ նշել է «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ն, որից աշխատավարձը կազմել է 5 մլն 111 հզր դրամ, իսկ Ոստիկանության ՊՊԳՎ-ից վարձատրությունը կազմել է 890 հզր դրամ, այսինքն տարեկան աշխատավարձը մոտ 6 մլն դրամ: Որպես այլ եկամուտ՝ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 296 հզր դրամ: Ստացված փոխառությունները կազմում են 3.3 մլն դրամ:

tert.am

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am