Ապօրինի ծագմամբ գույքի գործերով դատախազ ընտրված Ս․ Գալյանի ամուսնու հայտարարագիրը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ով ընտրվել է և ութշաբաթյա վերապատրաստումից հետո։ Նա նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով:

Նշենք, նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ բարեվարքության կանոններ էր մշակել, որը նույնպես պետք է համապատասխաներ մրցույթի պահանջներին:
Ինչևէ, Tert.am-ին, անցկացվող մրցույթին զուգահեռ տեղեկություններ էին հասնում, որ Սրբուհի Գալյանը ամուսինը՝ Պետրոս Մկրյանը մեծահարուստ է, հատկապես անշարժ գույքերի թիվը հասնում է մեկ տասնյակի:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Tert.am-ը տեղեկացավ, որ տիկին Գալյանի ամուսնու տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ, սակայն միայն 2019-ին համատեղ սեփականությամբ ձեռք է բերել երկու բնակարան Երևանի կենտրոնում, որոնցից մեկի արժեքը կազմում է 206 մլն դրամ, մյուսինը՝ 117 մլն դրամ:

Որպես պաշտոնատար անձի ամուսին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր ներկայացրած հայտարարագրում Պետրոս Մկրյանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ և հողամաս Կենտրոնում , որոնց միանձնյա սեփականատերն է, մեկ բնակարանի համատեղ սեփականատեր էլ է՝ կրկին Կենտրոն համայնքում: Թե երբ են կատարվել այս գնումները, թվականները հայտարարագրում նշված չէ:Բայց բոլորը գնումներ են:
2019-ին Սրբուհի Գալյանի ամուսինը Վերին Անտառային փողոցում երկու բնակարանի համատեղ սեփականատեր է դարձել, երկու բնակարան են գնել, որոնցից մեկի արժեքը 206 մլն դրամ է, մյուսի արժեքը՝ 117 մլն դրամ:


Հանձնած և ստացած փոխառությունների թիվը կազմում է 800 մլն դրամ՝ տարվա սկզբին, տարվա ավարտին կազմել է 422 մլն դրամ: Բանկային հաշիվներին դրամական միջոցները կազմում են 19 հազար դրամ ու 120 հզր դոլար: Կանխիկ ունի 2000 դոլար և 2 մլն 400 հզր դրամ:
Որպես աշխատավայր՝ նշել է «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ն, որից աշխատավարձը կազմել է 5 մլն 111 հզր դրամ, իսկ Ոստիկանության ՊՊԳՎ-ից վարձատրությունը կազմել է 890 հզր դրամ, այսինքն տարեկան աշխատավարձը մոտ 6 մլն դրամ: Որպես այլ եկամուտ՝ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 296 հզր դրամ: Ստացված փոխառությունները կազմում են 3.3 մլն դրամ:

tert.am

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am