Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ նախաձեռնությունը, որով առաջարկում է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը լիազորություն տալ՝ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։

Արդյունքում նախարարությունը կկարողանա իրականացնել լիցենզավորված բոլոր բուժհաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղիղ կենթարկվեն նախարարությանը։ Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության ռեժիմի մասին օրենքով, բայց անգամ պատերազմի տարիներին պետությունը չի օգտվել այս դրույթից։


Սա բուռն դժգոհություններ է առաջացրել առողջապահության համակարգում, որտեղ կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ։ Որ այս 2 տարում նա ոչ մի նորմալ կադր չի նշանակել, նշանակվածներն էլ ձախողվել են, իր ձեռնարկները՝ տապալվել։

Ավելին, հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Թորոսյանն իր կնոջ հիմնարկը՝ ՄԻԲՍ-ը, չի դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող օղակ։ Կառավարությունում էլ նրա գործունեությամբ հիացած չեն․ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձում էր բացատրել, որ սա վտանգավոր հետեւանքներ է ունենալու՝ կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ, ԲԿ-ների սեփականատերերը կարող են հետագայում կառավարությանը փոխհատուցման պահանջներ ներկայացնել իրենց չստացված շահույթի մասով։

Ուշագրավ է, որ հունիսի 27-ին Փաշինյանը, անդրադառնալով կենտրոնացված կառավարման մասին հարցին, ասել էր՝ այսօր չկա նման գործողությունների կարիք։ Մնում է պարզել, թե ով է Հայաստանում վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Արսեն Թորոսյանը, եւ ինչով է նա համոզել վարչապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 420 անգամ
Լրահոս
Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ» Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում. Պուտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. Նոր մանրամասներ Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Ժողովու'րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին ԲՈԼՈՐՍ խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիստցին այդ հարցով չպետք է զբաղվեն... «Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. Հակոբյան «SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am