Հեռուստատեսությունն ու դիմակաՉտեսությունը

Հայրենի մոտ երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների, հասկանալի է, նաև՝ աշխատակիցների, մեր գործընկերների համբերության բաժակը վերջիվերջո լցվեց և Հայաստանի ժուռնալիստների միության գլխավորությամբ դիմեցին «արտակարգ դրության» պայմանների գլխավորին, այն է՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին:

Հարցը, որ բարդ ու ծիծաղելի կացության մեջ է դրել հատկապես հեռուստաընկերություններին ու ցանցային տարբերակով տեսանյութեր և տեսալուրեր հեռարձակող լրատվամիջոցներին, իրականում չափազանց պարզ է: Հարցը, ինչպես կարելի է կռահել, վերաբերում է հեռուստահաղորդավարների դիմակ կրել-չկրելուն:

Օրվա իշխանությունը, վարակի դեմ դիմակ կրելու աղմուկով պայքարելու իր աննման «քաղաքականությանը» հավատարիմ, ըստ էության, ստիպում է, որ հեռուստատաղավարներում հաղորդավարները (նաև մյուս աշխատակիցները՝ օպերատոր, տեխ.անձնակազմ) դիմակ կրեն և այդ տեսքով ներկայանան լսարանին: Ստիպելն էլ, օրինակ, դրսևորվում է այն տարբերակով, որ օրերս ոստիկանական դեսանտ էր իջեցվել Փաշինյանի իշխանության վերահսկողության տակ չգտնվող «Արմնյուզ» և «TV-5» հեռուստաընկերություններ: Դե, տուգանեցին կամ տուգանքի արձանագրություններ կազմեցին՝ դիմակ չկրելու պատրվակով:

Չէ, հասկանալի է, իհարկե, որ դիմակ կրել-չկրելը մի՛միայն պատրվակ էր: Իրական նպատակը Փաշինյանին ու նրա կառավարության գործունեությունը քննադատող հառուստաընկերություններին եթե ոչ լռեցնելն է, այլ այսպես ասենք՝ նրանց հանդեպ վատություն անելը, ճնշում գործադրելը: Դե, օրվա իշխանությունը առիթը չի կորցնում՝ իր մանրախնդիր լինելն ի ցույց դնելու համար:

Բայց հեռուստատաղավարում դիմակավորվելն էլ նախ ինքնին անհեթեթ է նայվում, երկրորդը՝ անհասկանալի պահանջ է, մանավանդ, եթե համապատասխան հեռավորությունը պահպանվում է, իսկ հաղորդման տաղավարի տարածքն էլ ախտահանվում է: Համենայն դեպս, աշխարհում էլ ինչ-որ նման դիմակաՉտեսություն, մանավանդ՝ հեռուստաեթերում չի նկատվում:

Ու այստեղ մեր գործընկերների մոտ բնական ու տրամաբանական հարցեր են ծագում՝ ուղղված ՀՀ իշխանությանը, կոնկրետ՝ պարետին: Հարցերից մեկը այն է, թե որտեղի՞ց ծագեց, առհասարակ, հեռուստատաղավարում դիմակ կրելու պահանջը կամ պարտադրանքը: Ինչի՞ց, էլի, վերցրեցին:

Սա ամենևին հռետորական հարց չէ, քանի որ այդ դիմակը դրոշակ դարձրած՝ իշխանությունն ընկել է իրեն համար անհաճո լրատվամիջոցների ետևից: Ամեն ինչից բացի, լրատվամիջոցներն ավելորդ ու անհեթեթ ծախսերի անհրաժեշտության առաջ են հայտնվում՝ տուգանքների տեսքով: Ի վերջո, ի՞նչ հիմքով են մարդկանց տուգանել կամ տուգանում:

Առհասարակ, այս դիմակաՉտեսությունն արդեն ձանձրալի է դառնում: Ոստիկանները առիթը չեն փախցնում մարդկանց վրա հարձակվելու և քաշքշելու համար, երբեմն նման հոռի տեսարաններ պատկերող տեսանյութեր են հայտնվում ու շրջանառվում համացանցում: Վերջին աղմկոտ դեպքն Ստեփանավանում էր, ըստ որում, հարձակման թիրախում տարիքն առած մարդ էր, ում ոստիկանները հերոսաբար «փռեցին ասֆալտին»:

Նկատենք, ի դեպ, որ մի քանի ամսվա ծանր մտորումներից հետո, ՀՀ պարետը վերջապես գլխի ընկավ, որ որոշակի հիվանդություններ ունենալու դեպքում, քաղաքացիներին պետք չէ դիմակները պարտադրել: Այսինքն, եթե մարդը գրպանում բժշկական տեղեկանք ունի համապատասխան հիվանդության մասին, ապա կարող է և դիմակ չկրել: Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք՝ երեք ամիս դիմակ-դիմակ անելուց հետո միայն դա գլխի ընկան: Կարծես թե աներևակայելի բան էր, որ երբ դիմակների պարտադրման որոշում էին ընդունում, հանգիստ կարող էին դա առանձին կետով նշել:

Կարող են ասել, թե՝ ի՞նչ եք ուզում, տեսնո՞ւմ եք, մարդիկ լավ բան են մտածել, վերջապես գլխի են ընկել, որ կարելի է սրտանոթային և շնչառական խնդիրներ ունեցողներին դիմակ չպարտադրել, իսկ դուք էլի քննադատում և դժգոհում եք:

Հարց է ծագում, իսկ ո՞վ է վերադարձնելու այն քաղաքացիների փողերը, որոնց տուգանել են դիմակ չկրելու համար և որոնք, որոշակի հիվանդության պատճառով, չպիտի էլ կրեին այդ շնչահեղձող դիմակը:

Ավելին, վաղը, մյուս օրը միգուցե կկռահեն, որ հղիների դեպքում էլ դիմակ կրելը վտանգավոր հետևանքներով է հղի, թե՛ պտղի, թե՛ ծննդկանի կյանքի համար: Էլի քանի՞ ամիս պիտի անցնի, որ ՀՀ «թավշյա» կառավարության պանծալի ներկայացուցիչները կռահեն դա: Դա էլ, երևի «արտակարգ դրության» ավարտից (եթե երբևէ մեր կյանքի օրոք այն ավարտվի, իհարկե) հետո գլխի կընկնեն:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Օպերացիա՝ զենքի վաճառքի արգելք Նոր սադրանք Ալիևից. Հայկական եկեղեցին և հայ համայնքը տեռորի վտանգի առջև Նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցածին. Բեյրութի նահանգապետ /տեսանյութ/ Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանը նոր հրամանը Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով կան զոհեր ու հարյուրավոր տուժածներ/տեսանյութ/ Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան Մեսչյանը ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան Վթար Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Հզոր պայթյուն Բեյրութի նավահանգստի մոտ/տեսանյութ/ Հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի հաքերների հերթական հարձակման մասին Տեսնես ո՞ւմ ձեռքում է խորհրդարանը և ո՞վ կարող է 5 րոպեում օրենք փոխել Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը, բայց անգամ ծառայողական քննություն չարվեց․ Արսեն Բաբայան Գիտեք որտե՞ղ է: Մաշտոցի պուրակ։ Այո։ Հենց այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ մերժում էին հներին Հայկ Մարությանի ասուլիսից հասկացա, որ ԱԴ հայտարարված ժամանակ մարդկանց սկսել են սարսափեցնել եւ ունեզրկել Իսկ դուք ասում եք՝ նախկի՜ն, գաղափա՜ր, հեղափոխությո՜ւն, ժող ջա՜ն ... «Իմացա՝ որոշել է հրաժարական տալ. անկեղծ՝ լավ զգացի». Նաիրա Զոհրաբյան Ամուլսարում՝ բազմաթիվ ձերբակալված ջերմուկցիներ Ամուլսարի դեպքերին հետևող կա՞, նայում ե՞ք էս ինչ ագրեսիվ են տրամադրված ոստիկանները Հայկո ջան, սիրուն չի. քաղաքապետին հիշեցնում են իր անցյալը /տեսանյութ/ «Բայց կարո՞ղ է ծառերը առողջ էին, էդ եզրակացություններն ո՞ւր են». Հարություն Մնացականյան «Ավելի բարեկարգ Երևան» քողի տակ այլանդակվում է Երևանը. Լիլիթ Գալստյան ԱԺ պատգամավոր Մկրտչյան Արենին ասեք՝ Մաշտոցի պուրակում փոս ու բետոն անող մեքենա կա, չի ուզո՞ւմ պառկի փոսի մեջ, բետոնը լցնեն վրան «Էս դերասան-պատգամավորը չի՞ ուզում բետոնը տանի, լցնի Մարության Հայկի գլխին»․ Աղասի Միքայելյան (Video) «Քաղաքացու նյարդերի, էմոցիաների և իրավունքների հետ կատակ անել չի կարելի, շատ թանկ է նստելու ձեր վրա». Հայկ Սահակյան Չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանի նախնիներն ովքեր են եղել, բայց քանի որ այս անձը ՀՀ վարչապետն է և շատերի մոտ, հնարավոր է, նրա որակումներին համապատասխան կարծիք ձևավորվի մեր ժողովրդի մասին, դա ինձ շատ է դառնացնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Հուլիսի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վոլոդիա Հովհաննիսյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub