Մարզպետն «անբավարար է նշանակել» Վանաձորի քաղաքապետին

«Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար»,- այսօր հայտարարել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքները հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով:
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ ողջ օրը հետևե է մարզկենտրոնում ընթացող շինաշխատանքների ընթացքին՝ որակի և ժամկետների հետ կապված իր դիտարկումներն անելով ու ևս մեկ անգամ փաստելով՝ անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն այսուհետ չի տրվելու ոչ ոքի:
2019թ.-ին՝ նախապես սահմանված ժամկետներում չավարտված և 2020թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերից են՝ Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող փողոցի, Լազյան փողոցի, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասի, Լանջային փողոցի երթևեկելի մասի, Տավրոսի 8-րդ փողոցի սկզբնամասի հիմնանորոգումը, Աբովյան փողոցի հիմնանորոգումը, թիվ 6 դպրոց տանող ճանապարհի, Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի (դեպի մարզադաշտ տանող փողոց), Մյասնիկյան փողոցի (բաղնիքի դիմաց), Բոշյան փողոցի, Ստեփանյան փողոցի (Աղայան փողոցից մինչև Մաշտոցի փողոց), Երևանյան խճուղուց մինչև Չուխաջյան փողոց (թիվ 18 դպրոցի արևելյան կողմ), Ներսիսյան փողոցից Կնունյանց փողոց երթևեկելի մասի փողոցների հիմնանորոգման, Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման աշխատանքները:
Չնայած Կերպարվեստի թանգարանի հիմնանորոգումն ավարտված է, սակայն դեռևս բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծանրամարտի մարզադպրոցում աշխատանքներն ընթանում են մեծ թափով, խոստանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել՝ ապահովելով բարձր որակ: Ինչը չի կարելի ասել, սակայն, վերոնշյալ փողոցների մասին. մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը «Մ. Բուատ» ՍՊԸ-ն է: Նախորդ տարի չհասցնելով աշխատանքները ավարտին հասցնել ժամկետներում՝ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք երկարաձգվել են մինչև այս տարվա օգստոսի 1-ը. կհասցնեն, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակից ելնելով, սակայն, մտավախություն կա, որ դրանք չեն ընդունվի որակին չհամապատասխանելու պատճառով: Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը, հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվելով, պարտավորվել է հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ է իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել է միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց): Լանջային փողոցի կառուցման անորակության փաստը ընդունում է նաև շինկազմակերպությունը. աշխատանքները նորից կիրականացվեն, մնացած փողոցների մասով՝ սպասում են կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին:
-Իմ խորին համոզմամբ՝ քաղաքապետարանի խիստ վերահսկողության դեպքում նման արդյունքներ չէինք ունենա:Համայնքապետարանի աշխատանքը վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար, այս վիճակը նաև դրա արդյունքն է: Համայնքապետարանն ուներ բոլոր հնարավորությունները՝ անորակ աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը խզելու և նոր մրցույթներ հայտարարելով այլ կազմակերպություններ ներգրավելու՝ ռիսկի տակ չդնելով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը,-ասում է մարզի ղեկավարը:
Անդրեյ Ղուկասյանի դիտարկմամբ՝ ներկա դրությամբ պատկերը գոհացնող չէ նաև Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման առումով. անզեն աչքով կարելի է տեսնել՝ աշխատանքները կատարված են թերություններով.
-Պուրակների մասով առկա է մի պատկեր, որ 1-2 տարվա ընթացքում կատարվել է աշխատանքների ընդամենը 50 տոկոսը, իսկ առաջիկա մեկ ամսում խոստանում են դրանք ավարտին հասցնել, ինչն իրատեսական չէ. արդյունքները կամփոփենք մեկ ամիս անց,-ասում է մարզի ղեկավարը:
Շրջայցի ընթացքում Ա. Ղուկասյանը հետևեց նաև պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերից՝ Գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, մարզային զինկոմիսարիատի, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են որակի և ժամկետների խիստ պահպանությամբ, ինչպես նաև 2020թ.-ի սուբվենցիոն միջոցներով Վանաձորում արդեն իսկ մեկնարկած ծրագրերի ընթացքին (Վանաձորն այս տարի ներկայացրել է 4 ծրագիր, որոնցից 3-ն արդեն իսկ հաստատվել է):
Այս պահին ընթանում են Վանաձոր համայնքի Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շենքի, Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան և Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի շենքի հիմնանորոգման և Տարոն-2 թաղամասի այգու կառուցման աշխատանքները:
«Այս տարի շինաշխատանքների որակի առումով ակնկալում ենք անհամեմատ ավելի լավ արդյունքներ, քանի որ մրցույթներին մասնակցելու համար պարտադիր պայման համարվող բանկային երաշխիքի առկայությունը կօգնի, որպեսզի մրցույթներին մասնակցեն այն շինկազմակերպությունները, որոնք կարող են պատշաճ որակ ապահովել»,- ասում է մարզպետը:

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Իրականացվում է ՀՀ֊ից Լիբանան մարդասիրական օգնության առաջին ավիաչվերթը Նիկոլ Փաշինյանն ու իր «զինակիցները», էսքան լիկվիդով, ինչու՞ չեն հեռացվում «խաղից»... Վիճաբանություն-ծեծկռտուք Էջմիածնում. գործի են դրվել փայտեր և գործիքներ, կան վիրավորներ. բերման ենթարկվածների մեջ է Ամբերդի գյուղապետը Դուրս են բերել ջրափրկարարները Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ Բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա 5 վիրավոր Արցախում անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ Կորոնավիրուսի նոր դեպքեր` Վրաստանում Ասպարեզը հիմա պրոֆեսիոնալ տականքներինն է Վենդետա արսենթորոսյանական ձևով Բեյրութում հզոր պայթյունից հետո պատրաստվում են խոշոր ցույցերի Բեյրութում շարունակվում են փրկարարա-որոնողական գործողությունները Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից Խոշոր ավտովթար` Աբովյան քաղաքում. կա վիրավոր Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են․ Ստեփան Դանիելյան «Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան Այդ ո՞ր «տրամաբանությամբ» Հայաստանը պետք է հայրենիք դառնա արաբների և մնացած ցեղերի համար Լեզվի սայթաքում, պաշտոնով հատուցում, Փաշինյանի վրեժխնդրությունը Մանրամասներ` Բեյրութում հզոր պայթյունից ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում «Պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը…» Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Փորձել է հրկիզել տունը Որոշումը կհրապարակվի այսօր Վանո Սիրադեղյանի դստեր նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub