Հայաստանը կրկին առաջատարն է տարածաշրջանում, 9-րդն՝ աշխարհում
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 8-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 063, մահացության ցուցանիշը՝ 176:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 10 063
2. Ռուսաստան – 4802
3. Իրան - 2957
4. Թուրքիա – 2477
5. Ադրբեջան – 2161
6. Վրաստան – 241
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 176
2. Իրան – 144
3. Ռուսաստան – 73
4. Թուրքիա – 63
5. Ադրբեջան – 27
6. Վրաստան – 4