Եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ. շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս օրերին Սփյուռքում ապրող իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ այս քայլի մեխանիկան, բայց հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով եւս անդրադառնալ խնդրին։


Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր եւ եղբայրներ, որ տարբեր պատճառներով արտագաղթել եք Հայաստանից եւ ձեզանից շատերը ստիպված են եղել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Եւ այսպես. ի՞նչ է եղել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ եւ իմ ընտանիքին, գրում է չարացած եւ անթաքույց ատելության խոսքեր։ Ես սույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես սույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, եւ ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից պարզաբանմամբ։ Ու սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ ու իմ ընտանիքին վիրավորած կոնկրետ անձին, անբարո ձեւով խեղաթյուրել եւ ձեզանից շատերի մոտ արդարացի վրդովմունք առաջացնել։ Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը, եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ եւ կպատասխանեիք վստահաբար շատ ավելի կոշտ։ Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը եւ գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն ու Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Բայց ես շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, ես շարունակելու եմ չհանդուրժել հասարակությունը ատելությամբ սնելու ցանկացած քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի։ Որովհետեւ ատելությունն ու թշնամանքը պարզապես կազմաքանդում են երկիրը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան ու բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։

Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից, եթե կոնկրետ անձին ուղղված իմ խոսքը իրենք այլ կերպ են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ եք եւ դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք մշտապես, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն ակնկալում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության ու թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։

Առողջ եղեք ու Աստված բոլորիս հետ»։

դիտվել է 1029 անգամ
Լրահոս
«Ավագ եղբայրները սսկվել են»` ասում է Բատկան, Մոսկվան էլ «թատերական բեմականացում» է որակում ռուսների ձերբակալությունը Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք «Ջնջի գրառումը պատիցդ, թե չէ կարող ա Հին Էրիվանը կորցնես» ՍԴ դատավորի թեկնածու Խունդկարյանի մեսիջը՝ Մանվել Տեր-Առաքելյանին (video) Արսեն Թորոսյան, սա այն արյունն է, որ դու ես թափել. Մարինա Խաչատրյանին բռնի ձևով բերման ենթարկեցին (video) Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Էդ ինձ ե՞ս խփում արա՛, ջարդեցիք ձեռներս.Փաշինյան պատասխան ես տալու. Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԱՄՔ-ի անդամին (video) Ձերբակալեք Արսեն Թորոսյանին.նա պատրաստվում է մի ամբողջ ազգ կոտորել.բողոք (video) «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը՝ պայթյունից հետո Ինձ մի հարց է հետաքրքրում․ ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են ի հայտ եկել Ալեն Սիմոնյանի մոտ․ Արփինե Հովհաննիսյան Ինչ մեղկ ես Նիկոլ. Արսեն ու Նիկոլ,Դուք հանցագործներ եք.Սոնա Աղեկյանին բռնի ձևով բերման ենթարկեցին (video) Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները. Գեղամ Պետրոսյան Լիբանանը սուտ լուրեր է տարածում, ռումբը օդանավից են ցած նետել Ինչպիսին է պայթյունից հետո առավոտյան Բեյրութը (տեսանյութ) Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Հիվանդանոց տեղափոխված 23-ամյա ուղևորուհին մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արտակարգ դեպք. 24-ամյա վարորդը՝ Mercedes-ով ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանական ավտոմեքենաների ջարդի հեղինակ Բեյրութում որոտացած հզոր պայթյունից զոհվել է Դելիա Փափազյանը. arevelk.am Կորոնավիրուսից ամեն օր մեծ թվով մահեր են գրանցվում, մարդիկ չեն կարողանում պոլիկլինիկայում թեստավորում անցնել, և պետությունը սա ահազանգ չի համարում. Էլինար Վարդանյան Հրապարակվել է ԱԹՍ-ից արված տեսանյութ` Բեյրութից Զանգ ընկերոջը՝ ինչպես խլել ուրիշի սեփականությունը Քանյե Ուեսթը չի ընդգրկվել ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ Նյու Ջերսի նահանգի ընտրացուցակում. որն է պատճառը Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Բեյրութում որոտացած պայթյունից տուժած Բուրջ Համմուտի հայահոծ թաղամասեր է այցելել Ուր էիր Աստված... խելք բաժանելիս Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Հուլիսի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վոլոդիա Հովհաննիսյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub