Նարեկ Սամսոնյանին բերման է ենթարկվել դիմակն իջեցրած ծխելու համար (video)
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու պատճառները։
«Պարզեցինք, որ տեղի է ունեցել հետևյալը. Նարեկ Սամսոնյանը դիմակն իջեցրած ծխելիս է լինում, ոստիկանը մոտենում է, պահանջ ներկայացնում, որ դիմակ կրի: Նարեկը բացատրում է, որ ծխում է: Հենց այդ պահին մոտենում է ինչ-որ տղամարդ, սկսում է հայհոյախառն հակասամսոնյանական ելույթ ունենալ: Այսինքն՝ կոնկրետ անուն-ազգանունով, թիրախավորված գալիս են, իրեն մեղադրում, որ Նիկոլի դեմ է և ամեն ինչ անում են, որ Սամսոնյանն ինչ-որ կերպ պատասխանի այդ սադրանքին», - նշել է Արթուր Դանիելյանը՝ կարծիք հայտնելով, որ նրան բերման ենթարկելը պլանավորված է եղել։