Իսկ ինչո՞վ է դրությունն «արտակարգ»՝ դիմակից ու բողոքի արգելքից բացի

Բնականաբար, դիտողունակ ու իշխանական զոմբիացնող պրոպագանդայի տակ չմնացած հայրենակիցներից շատերն են այսօր, առնվազն իրենք իրենց հարց տալիս. «Իսկ ինչո՞վ է հայտարարված և արդեն 4 ամիս ձգվող արտակարգ դրությունն այդպիսին: Ինչո՞վ է արտահայտվում այդ արտակարգությունը»:

Սա անխուսափելիորեն ծագող բնական հարց է բոլոր նրանց համար, ովքեր ոչ միայն նայում են, այլև կարողանում են տեսնել իրականությունը, իրողությունները, դեպքերի ու երևույթների պատճառահետևանքային կապը:

Եվ իսկապես, ինչո՞վ է առանձնանում կորոնավիրուսի վարակի դեմ պայքարելու նպատակով փաշինյանական իշխանության հայտարարած և նույն պատրվակով շարունակաբար երկարաձգվող «արտակարգ դրությունը»:

Առաջինն, ինչ մտքովդ անցնում է, մակարեսին է ու գրեթե բոլորի երեսին, ավելի ճիշտ՝ կզակին, եթե կուզեք՝ ծնոտին: Այո՛, խոսքն այսպես կոչված դիմակի մասին է, որը շատ-շատերը կրում են հենց այդ դիրքով, այսինքն՝ քթից ցած, ծնոտին հարմարեցրած, քանի որ առանց այդ էլ շոգ է, մի հատ էլ՝ դիմակով քիթ-բերանը փակելու դեպքում նորմալ մարդն էլ է սկսում որոշ ժամանակ անց շնչահեղձ լինել: Իսկ եթե մարդը շնչառական կամ սրտանոթային խնդիրներ ունի, ապա՝ նույնիսկ առօրեական տուն-խանութ-տուն երթուղին հաղթահարելը վերածվում է դիմակավորված տառապանքի: Իսկ այդպես հարմար է թվում շատերին. նորմալ շնչում-արտաշնչում են ու հայացքով որոնում ոստիկանական պարեկներին կամ «չուզող-գործ տվողների», որպեսզի նրանց նկատելուն պես մի քանի վայրկյանով դիմակը բերեն համապատասխան դիրքի: Ինչևէ:

Դիմակը, ինչպեսև դիմակակրման պարտադրանքից ածանցված դրսևորումները՝ մեկ:

«Ածանցված դրսևորումների» շարքում նկատի են առնվում ոստիկանական «դիմակային» պարեկները, ոստիկանական «դիմակային» բռնություններն ու քաշքշուկների հրահրումը, աբսուրդային տուգանքները (որ մեկուկես ամսում մոտ մեկուկես միլիոն դոլար են «նստել» քաղաքացիների համախառն գրպանին), հատկապես քաղաքների բնակելի թաղամասերում ամենօրյա «բարձրախոսային տեռորը»: Է՞լ ինչ մնաց տակը:

Առաջին հայացքից գրեթե բան չմնաց: Բայց իրականում «տակը» էլի բաներ կան:

Մյուս կարևոր հատկանիշը, որ հիշեցնում է «արտակարգ դրության ռեժիմի» մասին, բողոքի ցույցերի, ակցիաների, հավաքների արգելքն է:

Դա, իհարկե, չի խանգարում, որ երբեմն-երբեմն նման դրսևորումներ լինեն: Օրինակ, երբ Փաշինյանի կառավարությունը հարձակվեց իր հրաժարականը պահանջած Գագիկ Ծառուկյանի վրա, վերջինիս կողմնակիցներն ու աջակիցները, կարելի է ասել՝ դրսևորեցին իրենց դժգոհությունն ու բողոքը: Փաշինյանի իշխանությունն էլ դրսևորեց իր ոստիկանապետական, բռնակալական բնույթն ու էությունը:

Փաշինյանի «ասեղ թելողներն» էլ, իհարկե, երբեմն-երբեմն «ակցիոներական» շարժումներ են անում: Տարբերությունն այն է, որ նրանց (դե «սվոյ» են, այն է՝ յուրային) արդեն փառապանծ ոստիկանությունը չի քաշքշում, բռնություն չի գործադրում, ապահովում է «ջերմոցային պայմաններ»:

Շարունակենք:

«Արտակարգ դրության» հատկանշական երևույթներից է և այն, որ ինչքան էլ թվա, թե մարդիկ «տնով-տեղով» լցվել են սոցցանցային վիրտուալություն, որքան էլ հեռահաղորդակցական տեխնիկական միջոցներ ու հնարավորություններ ունեն, միևնույն է, մի տեսակ ավելի են խորթացել միմյանցից ու շարունակում են խորթանալ: Դա, հարկավ, նյութական կամ նյութականացված զգացողություն չէ:

Նյութականի մասին: «Արտակարգ դրության» հատկանշական առանձնահատկություն է, իհարկե, նյութական, սոցիալ-տնտեսական նեղությունը, եթե չասվի՝ անկումը: Դա առավել նկատելի է դառնալու հատկապես ձմեռնամուտին: Հետևանքների տեսքով: Բայց դա ավելի շուտ ընդհանուր վատ կառավարման հետևանք է, իսկ «արտակարգ դրությունն» ընդամենը կատալիզատորի դեր խաղաց՝ խթանելով, որ երկրի կառավարման գործում արդեն երկու տարուց երկար շարունակվող պատեհականությունը, այսրոպեականությունը, թայֆայականությունը, անհեռատեսությունը, նեղմտությունն ու կառավարում ասվածից նորիշխանավորների՝ մղոններով հեռու լինելը ավելի արագ ու ցայտուն բացահայտվեն: Ասել կուզի՝ «արտակարգ դրության ռեժիմն» այս մի դեպքում ուղեկից, այլ ոչ թե հիմնական ազդող գործոն է:

Ընդսմին: Ստացվում է, որ «արտակարգ դրություն» ասվածի, կներեք՝ կրկնաբանության համար, «արտակարգությունը» գերազանցապես դիմակի պարտադրանքն է ու բողոքի ցույցերի արգելքը: Կոնկրետ դիմակի պահը այնպիսին է, որ միայն դրա համար «արտակարգ դրություն» սահմանելը անհեթեթություն է, քանզի եղած, նաև այս ընթացքում առանց հանրային և համակողմանի քննարկման ներդրված «վիշապային» օրենսդրական նորմերը թույլ են տալիս հետևել «դիմակավորմանը»:

Մյուս կողմից, փաշինյանական իշխանությանը թվում է, թե բողոքի դրսևորումների, հավաքների արգելքով իրենց իշխանության պահպանման ու երկարաձգման հարց են լուծում: Դա, կներեք, ինքնախաբեություն է: Ինչ իմանան-չիմանան, բայց դժգոհությունների վրա «խաղալով» իշխանության հասածները այդ մի բանը պետք է որ շատ լավ իմանան. արհեստական արգելքներով «պահածոյացվող» բողոքը հետագայում կարող է դրսևորվել շատ ավելի հախուռն ու բուռն: Եվ այդ «հետագան» այնքան էլ հեռու չէ:

Մյուս կողմից, «արտակարգ դրությունը», որ առանձնապես պետք չէ հանրությանը, իսկապես էլ «մեծ հնարավորություն» է կոնկրետ Փաշինյանի համար: Բացի այլևայլ արգելքներից, «արտակարգ դրության» ռեժիմը ծառայեցվում է գերազանցապես «թավշյա ռեժիմի» խմբակային շահերի սպասարկմանը, մինչդեռ, կարծես՝ կորոնավիրուսի վարակի դեմ պայքարին պիտի ծառայեր:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 445 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am