Կարեն Սեդրակյանը չկարողացավ պատասխանել Անի Սամսոնյանի հարցերին
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու է ՏՄՊՊՀ-ն վերջերս հարցեր ուղղարկել լրատվամիջոցներին՝ գովազդի շուկայի հետ կապված:
Ի պատասխան Կարեն Սեդրակյանն ասաց. «2019 թվականին ունեցել ենք տարբեր բողոքներ գովազդի շուկայի հետ կապված, բայց ամբողջական ուսումնասիրություն չենք կարողացել անել, որովհետեւ շատ նեղ բողոքներ են եղել: Եվ հանձնաժողովը որոշեց, ընդ որում, դա եղել է 2019-ին, որոշեց, որ 2020-ին գովազդի շուկան անպայման ուսումնասիրվի: Հարցաշարը կազմել է աշխատակազմը, չափորոշիչներ է դրել, դրանցով հարցաշարեր է կազմել, ուղարկել է համապատասխան տնտեսվարողներին, որոնց մեջ ընդգրկվում են TV-ներ, թերթեր, ինտերնետ, բոլորը: Այս պահին ուսումնասիրության փուլում է: Երբ ամբողջական ուսումնասիրությունը լինի, մենք ամբողջական պատկերը կներկայացնենք ԱԺ-ին եւ հանրությանը: Այս ամենն իր մեջ պարունակում է ընդամենը գովազդի շուկան ուսումնասիրելու նպատակ, այլ բան չկա»:
Սակայն Կարեն Սեդրակյանը չկարողացավ պատասխանել Սամսոնյանի հարցին, թե ո՞ր լրատվամիջոցներին է ուղարկվել հարցաշարը, ի՞նչ սկզբունքով են ընտրվել լրատվամիջոցները եւ ինչո՞ւ են ընտրողաբար ուղարկվել: