Դիմակները մարզերում վաճառում են 200 դրամով
Դիմակների մեծածախ գինը կազմում է 50-60 դրամ, բայց մինչև հասնում են մարզեր, դրանց գումարը հասնում է 200 դրամի, և պարզ է` թոշակառուները ամեն օր չեն կարող գնել և ամսական մեկ դիմակ են դնում: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում կառավարության առաջադրած թեկնածու Կարեն Սեդրակյանին, պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես պետք է կարգավորվի այս խնդիրը, որ մատների վրա հաշված տնտեսվարողները չհարստանան՝ գերշահույթ ստանալով, և հասարակությունն էլ կարողանա մատչելի. տրամաբանական գնով դիմակ գնել:
Կարեն Սեդրակյանն ասաց, որ այս պահին դիմակների մասով վարույթ է ընթանում, և ուսումնասիրման ընթացքում բոլոր հարցերն ամբողջական տեսքով կներկայացվեն, ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն, խնդրեց կոնկրետ փոխանցել, թե որ խանութում է եղել: