Էդ ժողովրդից, որին խոստացվել էր հրապարակում, որ իրենք են ամեն ինչ որոշողը, էլ ինչի՞ կարծիք չեն հարցնում
Արտակարգ դրության ժամանակ առանց հանրային քննարկում որոշումներ կայացնելու մոտիվացիան իշխանությունների հասկանալի է։ Հասկանալի ա նաև շտապողականությունը բոլոր խնդրահարույց հարցերի արագ անցկացնելու։ Պարզ է նաև՝ ինչի կորոնավիրուսի աղետալի պայմաններում տասներրորդական կարևորության հարցերի վրա կենտրոնացան, երբ հեչ դրա ժամանակը չի։
Մի բան է անհասկանալի մնում, էդ ժողովրդից, որին խոստացվել էր հրապարակում, որ իրենք են ամեն ինչ որոշողը, էլ ինչի՞ կարծիք չեն հարցնում։ Ի՞նչ փոխվեց երկու տարում։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից