Անհեթեթություն է, թե Հայ եկեղեցու պատմության դասավանդումը ծանրաբեռնում է դասացուցակը․ հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ․ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյան

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանն անդրադարձել է ՀՀ Դպրոցներում իրականացվելիք բարեփոխումների շրջանակում Հայ եկեղեցու պատմություն առարկան այլ առարկաների մեջ ներառելու հնարավորությանը։ Նա մասնավորապես գրել է․

«Հայաստանում քննարկման նյութ է դարձել դպրոցական ուսումնակրթական ծրագրում Հայ Եկեղեցու պատմություն առարկան: Հայաստանի Կրթության Նախարարության կատարած ուսումնակրթական ծրագրի բարեփոխումներում Հայ Եկեղեցու պատմություն առարկան Հայաստանի դպրոցական ուսումնակրթական ծրագրից ջնջելու որոշման լույսի տակ, վերջին օրերին այս քննարկումը սաստկանալով հուզում է բազմահազար հայրենի ուսուցիչների, դաստիարակների, աշակերտների և ծնողների:

Այս հուզումը, դուրս գալով Հայաստանի սահմաններից, փոթորկել է նաև սփյուռքի շատ նախանձախնդիր հայորդիների հոգին: Հայաստանը մեր բոլորին սրտի մեջ է՝ իր պետականությամբ, եկեղեցիով, ազգային և մանավանդ հոգևոր արժեքներով:

Հայաստանի հետ կապը էական և գոյութենական նշանակություն ունի ամեն մի սփյուռքահայի համար: Այս կապը էական է նաև մայր հայրենիք Հայաստանի համար: Այդ իսկ պատճառով սփյուռքի եկեղեցական ու հայկական մշակութային և հայրենակցական միությունները կարելին և անկարելին են անում այս կապը ստեղծելու և այն ամուր պահելու համար: Այս գիտակցությունը և դրա անհրաժեշտությունը կենսականորեն փոխանցվում են մատղաշ սերնդին՝ նրա մեջ բոցավառելով հայրենասիրություն ու ազգասիրություն:

Հետևաբար սփյուռքի կառույցները կազմակերպում են ուխտագնացություններ, որոնց միջոցով մեծ և փոքր, տարեց և երիտասարդ մասնակցում են կրթական, մշակութային, ազգային, մարզական և այլ համահայկական միջոցառումների և հանդիպումների:

Սփյուռքի և Հայաստանի մանուկների և երիտասարդների հանդիպումները վառ ապացույց են, թե ինչնքա՜ն կարևոր է նաև Հայ եկեղեցու պատմության իմացությունը:

Արդարև, այստեղ ցանկանում եմ անձնական վկայություն մեջբերել: Տարիներ շարունակ Սիրիա և Դամասկոս էին այցելում Հայաստանցի պատանիներ և երիտասարդներ՝ արևելյան ինստիտուտում ուսանելու արաբերեն լեզու և գրականություն: Ուսանողները ամեն առիթ օգտագործում էին այցելելու տեղի հայկական միություններ և եկեղեցի: Ես հաճախ առիթ եմ ունեցել եմ հանդիպելու իրենց հետ և մտերմիկ զրույցներ ունենալու: Մեր զրույցների ընթացքում նկատել եմ, թե ինչպես էին երիտասարդները խեղճանում, երբ զգում էին, թե տկար են իրենց ազգային եկեղեցու պատմության, ավանդության և հոգևոր քրիստոնեական գիտելիքներով:

Դեռ ավելին, տեղացի երիտասարդները զարմանում էին, թե ինչպե՞ս Հայաստանից եկող երիտասարդները այսպիսի կարևոր գիտելիքներին չեն տիրապետում: Պատճառը պարզ է. ավագ երիտասարդները առիթ չէին ունեցել դպրոցական իրենց ուսումնառության ընթացքում Հայ Եկեղեցու պատմությանը ծանոթանալու:

Ահավասիկ այստեղ է կայանում Հայ Եկեղեցու պատմության իմացության կարևորությունը հայ երիտասարդի համար: Ուստի հաստատում եմ, թե Հայ Եկեղեցու Պատմության իմացությունը Սփյուռքի և Հայաստանի հայ դպրոցականներին կամրջող ամենակարևոր գրավականներից է։

Հետևաբար սփյուռքից հայրենի մեր պետությանը կհայտնեմ իմ մտահոգությունը և վրդովմունքը՝ Հայ Եկեղեցու պատմության առարկան Հայաստանի դպրոցական ուսումնակրթական ծրագիրից հանելու առնչությամբ: Եվ ուղղում եմ հետևյալ հարցադրումները.

1.Ի՞նչն է նպատակը այսպիսի կարևոր ուսումնական առարկան ուսումնակրթական ծրագրից հանելու համար։

2.Ինչո՞ւ առիթ պիտի տրվի տարբեր մակարդակներով եւ Facebook-յան հարթակում քննարկել այս առարկայի կարևորությունը: Այսինքն ի՞նչ: Ի՞նչ արդյունքի պիտի սպասենք: Արդյոք չկա՞ն մարդիկ, որոնք գիտակցում են առարկայի կարևորությունը։

3.Արդյոք չմնացի՞ն գիտակից Կրթության Նախարար, Փոխնախարար, ուսումնակրթական վարչության տնօրեն, ուսուցիչ, դպրոցի տնօրեն, որոնք սպասում են ժողովրդային արձագանքի:

4.Ասվում է, թե դասավանդումը ծանրաբեռնում է աշակերտի դասացուցակը: Անհեթեթ մտածելակերպ: Նույն տրամաբանությամբ կարելի է խոսել այլ առարկաների մասին:

5.Ուրեմն հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ: Ուրեմն հանե՞նք նաև թվաբանությունը, որովհետև մաթեմատիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ: Պատասխանը միանշանակ է. Ո՛Չ: Անշուշտ, ոչ: Այս բոլոր առարկաներն անհրաժեշտ են կրթության և դաստիարակության համար: Որովհետև դպրոցը միայն գիտելիքների ուսումնառության վայր չէ տուն չէ, այլ նաև մարդակերտումի օջախ է:

6.Հայ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդությունները, քրիստոնեական վարդապետությունը եւ այլն: Այս չի կարող և չպետք է ձուլվի այլ առարկայի հետ: Նոյնիսկ հայ ժողովրդի պատմություն առարկայի հետ:

7.Կարևորության պարզ շեշտադրումով պետք է հաստատվի, օրինակ՝ Գրիգոր Լուսավորիչը պատմական ա՞նձ է միայն, թե՞ նաև Հայ Ժողովրդին Սուրբ Հայրապետն է: Եղիշեի պատմությունը միայն վարդանանց ճակատամարտի պատմությու՞նն է, թե՞ նաև Սուրբ Վարդանանց վարքաբանությունը: Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» միջնադարյան գրականության գոհա՞ր է միայն, թե՞ նաև աղոթագիրք:

8.Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը հայ աշակերտին կապում է իր անցյալի ավանդությանը։

9.Միայն Հայ Եկեղեցու պատմության ու կրոնի միջոցով աշակերտը կսովորի գեղեցիկը սիրել, ներողամիտ լինել, կսովորի Ավետարանի քրիստոնեական արժեքների մասին: Այս արժեքները մերն են՝ մեր նախնիներից ավանդված: Մեր նախնյաց արժեքները իմն են՝ իբրև եկեղեցական, Կրթության Նախարարինն են՝ իբրև պետական այր, դպրոցի տնօրենինն ու ուսուցչինն են։

Արևելքում, մասնավորապես Սիրիայում կան հայկական դպրոցներ և վարժարաններ: Ինչպես պետական դպրոցներում, այնպես էլ Հայկական դպրոցներում դասավանդվում են Սիրիայի Կրթության նախարարության կողմից հաստատված առարկաները: Եթե ընդհանրապես դպրոցական գիտելիքների ուսուցումը ապահովվում է պետական դպրոցներում, ապա ինչո՞ւ եք հավելյալ ճիգերով հայկական դպրոցներ բացում: Արդ, երբ ահռելի ջանք և նյութական միջոցներ են ծախսվում հայկական վարժարանների դռները բաց պահելու համար, որպեսզի գեթ մեկ դասաժամ ավելացնելով հայ աշակերտին տրվի հայ լեզվի, պատմության եւ կրոնի մասին գիտելիք, արդյոք ինչի՞ մեջ է կայանում հայ դպրոցի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Միայն մեկ բանի մեջ: Հայ մանուկին կրթել հայեցի, հայոց լեզվի ու պատմության և մանավանդ հայ եկեղեցու պատմության, ավանդության և հայ կրոնի գիտելիքներով:

Ուստի հայ դպրոցը միայն մարդակերտումի օջախ չէ, այլ նաև ու մանավանդ քրիստոնյա հայակերտումի օջախ է: Եթե Սիրայում այսպես է, ինչո՞ւ Հայաստանում ևս այսպես չպիտի լինի։

Հետևաբար, գիտակցենք Հայ Եկեղեցու պատմություն առարկայի կարևորությունը և պահենք ուսումնակրթական ծրագրի մեջ»:

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am