Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող դատախազների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց չբավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում, նշեց դատավորը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 13։00-ին։