Ծառուկյանի գործով բողոքների քննությունն ավարտվեց
«Գագիկ Ծառուկյանի գործով ընթացող բողոքների քննությունն ավարտվել է և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը․ ժամը դեռ հայտնի չէ: Բոլոր բողոքներն, ըստ էության, ներկայացվեցին, դրանց վերաբերյալ ներկայացվեցին նաև առարկությունները: Դրանց մասին երկար խոսել ենք, փաստարկները ներկայացրել ենք և արդեն պետք է դատարանը կայացնի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: