Մեր երկրում բոլոր հնարավոր պաշտոնները զբաղեցնող մարդը պատերազմի օրերին կհաջողացնի վիրավորվել հրթիռից ու մեկ շաբաթում ամբողջությամբ բուժվել. քաղաքագետի հումորային անդրադարձը
Եթե անտեսանելի թշնամու դեմ պատերազմում միակ ռազմավարությունը դարձավ դիմակ կրելու քարոզն ու պարտության համար մեղավոր հռչակվեց «դուխով» ժողովուրդը, ապա տեսանելի թշնամու դեմ պատերազմում սրանց ռազմավարությունը կդառնա միայն պաշտպանիչ գլխարկ կրելը։ Ով բաց տարածքում գլխարկ չկրի, 20.000 դրամով կտուգանեն, իսկ եթե թաքստոցներում մոռանան գլխարկը դնել, ապա կտուգանվեն 50.000 դրամով։
«Կրի՛ր, որ կրենք»,– կհայտարարեն քայլարածները և կռվի ժամանակ կսկսեն փողոցներում զինվորական «կասկաներ» բաժանել՝ «Տավուշ կասկա» գործարանի բիզնես–պլանը կյանքի կոչելով։
Չեն մոռանա, իհարկե, հայտարարել, որ թշնամուց պետք է սոցիալական հեռավորության վրա մնալ և մշտապես ախտահանել տանը ունեցած սառը զենքերը՝ դանակն ու պատառաքաղը։
Ավելորդ է նշել, որ պարտության համար մեղավոր կհռչակվի անդուխ ժողովուրդը։
–Բոլորս էլ մի օր վիրավորվելու ենք կամ մեռնենք։ Կարևորն այն է, որ վիրավորների քանակն ավելի շատ չլինի, քան մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալների քանակն է։ Կարևոր է նաև այն, որ մահացածների գլխին անպայման «կասկաներ» լինեն– կհայատարարի «գերագույնը»,– ավելացնելով, որ տարածքային կորուստներ և պետականության փլուզում հայերը միշտ էլ ունեցել են, այնպես, որ կառավարության հասցեին հնչող մեղադրանքները սխալ են։
«Եթե հիմիկվա պարտությունների համար ես եմ մեղավոր, ապա Ավարայրի ճակատամարտում կրած պարտության, Վանի ու Ղարսի կորուստների համար է՞լ եմ ես մեղավոր»,– դեմագոգիկ հարցադրում կհնչեցնի և կարդարանա մեր երկրում բոլոր հնարավոր պաշտոնները զբաղեցնող մարդը, որն, ի դեպ, պատերազմի օրերին կհաջողացնի վիրավորվել հրթիռից ու մեկ շաբաթում ամբողջությամբ բուժվել։
Հունվարի 23-ին ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվում է հավաք-քննարկում, որին կմասնակցեն մերիտոկրատիկ սկզբունքով ընտրված, ՀՀ հանրության կողմից ճանաչված, ընդունված և սիրված գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, իրավաբաններ և այլ հանրային մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման մեջ ունեն հսկայական ներդրումներ, չունեն կուսակցական որևե կողմնորոշում, սակայն հայրենասեր են և ցանկություն ունեն արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումն...
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը
Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում:
Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը:
Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով:
Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ)
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը:
Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին:
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։