Սպիտակ տունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունից տասնամյակներ անց արտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը․ The Washington Post

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականն անդրադարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանիի՝ հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հրապարակային կիրառմանը: ՄաքԷնանին հայտնել էր, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։ Հաղորդում է Tert.am-ը:

Պարբերականը նկատում է, որ մամուլի քարտուղարի շուրթերից հնչած եզրույթը կարևոր է այն առումով, որ ԱՄՆ կառավարությունը տասնամյակներ շարունակ հրաժարվում է ճանաչել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերը:

«Թրամփի մերձավոր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ երևույթին, ուրախ չի լինի այդ կապակցությամբ»,- գրում է հոդվածագիր Աարոն Բլեյքը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների կողմից տասնամյակներ շարունակ վարվող ժխտողական քաղաքականության ֆոնին Սպիտակ տունը, թեև ոչ կանխամտածված, բայց արտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը։

Հեղինակը նկատում է, որ ամբողջ երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարների գործողությունները դատապարտելու ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղարը Հայոց ցեղասպանության հուշարձանն անվանել է իր «ճշգրիտ անունով»։

«Թվում է, թե ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը վառ է պահում մարդկության դեմ բոլոր հանցագործությունների, ներառյալ՝ ստրկության զոհերի հիշատակը, վանդալիզմի է ենթարկվում»,-ասել է ՄաքԷնանին՝ անդրադառնալով Կապիտոլիումի մոտ գտնվող և շաբաթներ առաջ ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո ռասայական խտրականության ֆոնին սկսված զանգվածային ցույցերի ընթացքում վանդալիզմի ենթարկված Հայոց ցեղասպանության հուշարձանին։

Հոդվածում նաև ասվում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքերը «անախորժ իրավիճակ ստեղծեցին ներկայիս վարչակազմի համար, որը, ինչպես իր նախորդները, ակնհայտորեն խուսափում է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից»։

Հեղինակը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ իր ռազմավարական դաշինքի պատճառով։

Մեջբերելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերն առ այն, որ «Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առումով իսկապես ռիսկային է»՝ հոդվածագիրը նշում է, որ «Սպիտակ տունը, վստահաբար, կպնդի, որ ՄաքԷնանին պարզապես հուշարձանն անվանել է իր անունով», սակայն այս դեպքը, միևնույն է, իրադարձային էր, քանի որ երկար տարիներ Սպիտակ տան պաշտոնական շուրթերից այդ եզրույթի կիրառումն արգելված է եղել։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am