Չի կարող օրենքից բխող ստորադաս իրավական փաստաթուղթը հակասություն ունենալ օրենքի հետ

Կրկին թեժացել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին խոսակցությունները, որի առիթը դարձավ նոր «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթղթի հանրային քննարկումը, որտեղ գրված է, որ 5-6-րդ դասարաններում Հայաստանի պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթը, կրոնը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացվելու են ինտեգրված առարկաների միջոցով, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով։ Կարծես հստակ գրված է, որ 7-12-րդ դասարաններում առանձին պետք է դասավանդվեն վերոնշյալ առարկաները, որոնց մեջ է նաև Հայ եկեղեցու պատմությունը։

Այս առարկայի դասավանդումը պաշտպանված է օրենքով և ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն տրված կարգավիճակով ու ոչ մի պաշտոնյա իրեն չի կարող իրավունք վերապահել դեմ գնալ Օրենքին։
Եվ այսպես․ 1999թ․ մայիսին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է․«Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:»

ՀՀ Սահմանադրությունն ասում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ 2007թ․ փետրվարի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որտեղ 8-րդ հոդվածում ամրագրվեց․ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի․ «2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.
3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները.
4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:
3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:»
Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնական պլաններից հանելու մտքից,, դա չի բխելու ո՛չ մեր գործող Սահմանադրությունից, ո՛չ Օրենքներից։ Մեր եսակենտրոն ժամանակներում մեզանում գլուխ բարձրացնող բազմաթիվ անբարոյական երևույթներ կկանխվեն նաև ա՛յս կրթությամբ, որի արդյունավետությունը դեռևս հեռու է գրված չափորոշիչներից։ Ա՛յ, սա խնդիր է, արժե ա՛յս մասին լրջորեն մտահոգվել ու սթափվել։
Պետական չափորոշչի այս նախագծի դրական առանձնահատկությունը ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐն են։ Շրջանավարտից ակնկալվող կարողունակություններն 8-ն են իսկ վերջնարդյունքները տարրականի շրջանավարտների դեպքում սահմանվել են 37 կետով, հիմնականի դեպքում՝ 52-ով և միջնակարգի դեպքում՝ 48-ով։ Կարդում ես ու մտածում, տեսնես կա՞ արդյոք ուսումնասիրություն, վերլուծություն այն մասին, թե առաջարկվող ուսումնական առարկաներն ապահովելո՞ւ են այս ակնկալվող կարողունակություններն ու վերջնաարդյունքները, մեր մանկավարժների ո՞ր տոկոսն է պատրաստ ապահովելու Չափորոշչով պահանջվող այս արդյունքները, նախատեսվո՞ւմ է բուհական մանկավարժական կրթության այն բարեփոխումը, որի արդյունքում կունենանք աշակերտից պահանջվող 8 կարողունակությունները բացահայտող մանկավարժներ։ Հայտնի չէ, որովհետև դեռևս չունենք «Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենք, որը կձևակերպեր հեղափոխությունից հետո կրթության բարեփոխմանն ուղղված տեսլականն ու քայլերի հաջորդականությունը։ Ե՞րբ կունենանք, հայտնի չէ։
Բայց ինձ մեկ այլ հարց է շատ մտահոգում։ Ես Չափորոշչի այս նախագծի մի քանի կետում նկատել եմ գործող «Հանրակրթության մասին» օրենքի հետ հակասություն, որի մասին փակ քննարկումների ժամանակ էլ եմ ասել, սակայն որևէ արձագանք չեմ ստացել։
Վերոնշյալ օրենքում Չափորոշչի սահմանումը սա է․ « հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.", իսկ այս նախագծի հիմնավորման մեջ առաջարկվում է հանրակրթության պետական չափորոշչում հրաժարվել «Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը» սահմանումից, ինչը հնարավորություն կընձեռի գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց ներդնել նոր բովանդակություն և ծրագրեր: Համամիտ լինելով այս առաջարկի հետ, ավելին՝ առաջարկում եմ հրաժարվել նաև «կրթական ծրագրի առավելագույն ծավալ» հասկացությունից, բայց խնդիր եմ տեսնում Օրենքի սահմանման հետ։ Չի կարող օրենքից բխող իրավական ստորադաս փաստաթուղթը հակասություն ունենալ օրենքի հետ։
Հաջորդ հակասությունը գալիս է գիտելիքների գնահատման 1-10 միավորների համակարգում բացասական միավորներից հրաժարվելուց, որի հետ շատ համամիտ եմ, այն շատ կարևոր է գիտելիքը արժևորելու տեսակետից, որքան էլ այն փոքր կամ քիչ լինի, ինչպես ուզում եք որակեք, ցանկացած գիտելիք ու կարողություն չի կարող բացասական գնահատվել, երբ երկրում համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում։ Ինչպես պահանջում է 2014թ․ դեկտեմբերին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքը, որով երաշխավորվում է կրթության ներառական քաղաքականությունը, յուրաքանչյուր սովորող պետք է ստանա իր կարողություններին համապատասխան գիտելիք և հմտություն, որը կամփոփվի հիմնական կրթության վկայականով և ատեստատով, որտեղ կարող են լինել 1-10 միավորներ։ Ուղղակի խելամիտ շեմեր պետք է սահմանվեն միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բուհերի համար։
Սակայն գնահատման 10, միայն դրական միավորներով համակարգը ընդունելու դեպքում ամբողջությամբ պետք է վերանայվեն «Հանրակրթության մասին» օրենքի 16րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերն ու սովորողների տեղափոխման, փոխադրման և ազատման գործող կարգերը։

Մասնավորապես, Օրենքում պետք է վերանայվի այս միտքը․"Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:" Կամ սա․"200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը կրկնում է ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը"։ Այս նորմը միջնակարգ կրթության 3-րդ մակարդակում կարելի է կիրառել ներդրվող կրեդիտային համակարգի մեջ։
Ինչ վերաբերում է տարրական դպրոցում միավորային գնահատումից հրաժարվելուն, որին կողմնակից եմ, սակայն այն, իմ կարծիքով, հակասության մեջ է մտնում Օրենքի այս կետի հետ․"2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:" "Ստուգում" -ը ենթադրում է միավորային գնահատում, որն առաջարկում են փոխարինել բնութագրերով, որոնք պետական ամփոփիչ ատեստավորմանը փոխարինող փաստաթուղթ չեն կարող լինել, որովհետև նման փաստաթուղթ սահմանված չէ Օրենքով։ Կարելի է միավորային գնահատումը սկսել 4-րդ դասարանի 2-րդ կիսամյակից, տարրականն ավարտել համապատասխան ստուգում իրականացնելով, որը նաև տարրականի դասվարների աշխատանքի ցուցիչ կարող է դիտվել նրանց ատեստավորման ժամանակ։
Ամփոփենք այս հարցով՝ մինչև Օրենքում չարվեն վերոնշյալ փոփոխությունները, այս Նախագիծն ինչպե՞ս կարող է գործողության մեջ դրվել։

Անահիտ Բախշյան
Հանրային խորհրդի անդամ
07․07․2020թ․

 

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am