Շուշանիկ Ներսիսյանը հետ է բերել Դավիթ Անանյանի ազատած կադրին

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ - ում ուշագրավ նշանակում կամ, ավելի ճիշտ, վերականգնում է տեղի ունեցել։ Ամենախոշոր ու «յուղոտ» պաշտոններից մեկում՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը, որը ՊԵԿ հնաբնակներից է։ Նրա առաջխաղացումը դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք է տեղի ունեցել։

Բաբայանը մոտ մեկ տարի այս վարչության պետն էր, սակայն մի քանի ամիս առաջ Դավիթ Անանյանը նրան ազատել էր պաշտոնից։ Մեզ ասացին, որ ՊԵԿ նախկին նախագահի ու Կարեն Բաբայանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ Անանյանը Բաբայանին 10 րոպե ժամանակ է տվել, որ դիմում գրի եւ հեռանա։ Բաբայանը դիմումը գրել է, բայց այդ մասին «մաքսայինի թագուհին»՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, իմացել է պոստ ֆակտում՝ հեռանալուց հետո միայն։

Կարեն Բաբայանն ու Ներսիսյանն այս ընթացքում հասցրել էին մտերմանալ, ու Ներսիսյանը, մեզ ասացին, ծանր է տարել Բաբայանի հեռանալը, առավել եւս՝ առանց իր իմացության։ Նրա փոխարեն Անանյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Մհեր Մարտիրոսյանին, բայց վարչապետը, կորոնավիրուսի օրերին մաքսայինում կուտակումների հայտնի պատմությունից հետո, Անանյանին հանձնարարել էր ազատել Մարտիրոսյանին պաշտոնից։

Անանյանը հրաժարվել էր դա անել, քանի որ համարել էր, որ պրոֆեսիոնալ առումով լավ կադր է Մարտիրոսյանը, եւ մի քանի մարդու կուտակվելու պատճառով չի կարելի վարչության պետ ազատել։

Մենք այս պատմությունը մանրամասն ներկայացրել ենք ժամանակին, ինչը հաստատվեց նաեւ ՊԵԿ նախկին նախագահի հայտարարությամբ, ով, կարելի է ասել, նախընտրեց, որ ինքը դիմում գրի-ազատվի, քան ազատի մեծ մեղք չգործած կադրին։ Իսկ մաքսայինի գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ինչպես գրել էինք, Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել կադրային քաղաքականության հարցերում եւ հիմա ում ուզում, նշանակում եւ ազատում է։

Օգտվելով հանգամանքից, որ Անանյանն այլեւս չկա, նա աշխատանքից ազատել է Նիկոլ Փաշինյանի թիրախին՝ Մհեր Մարտիրոսյանին, եւ նրա փոխարեն նշանակել Կարեն Բաբայանին։ ՊԵԿ-ից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը, որ Արարատյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը։ Հրամանը եղել է մի քանի օր առաջ՝ ՊԵԿ նախագահի ստորագրությամբ եւ Շուշանիկ Ներսիսյանի կամքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 627 անգամ
Լրահոս
ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am