Նիկոլ Փաշինյանի «իսրայելական» ստերը. Լուսանկար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և լոքդաունից վաղաժամ հրաժարվելու խնդիրներին՝ այն համեմատել է Իսրայելի հետ...

"...Տնտեսական, սոցիալական և առողջապահական համակարգերի միջև հավասարակշռության խնդիրը պետք է լուծենք: Մենք որոշել ենք գնալ բացման ճանապարհով և այդ առումով մենք ունիկալ չենք: Ես այսօր լրատվությունը նայեցի, Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Այն օրը, երբ նրանք լոքդաունից հրաժարվել են, իրենք ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, իսկ այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք",-ասել է Նիկոլը...

Համոզված եմ, որ Հայաստանի վարչապետն այս հայտարարությունն անելուց շատ լավ տեղյակ է եղել, որ տարրական ստում է... Նրա համար կարևոր է, որ իր երկրպագուներին և հասարակության "պողոսացված" մասսային այսպիսի կեղծ տեղեկություններով բացատրի, թե ինչու նա լոքդաունից շատ շուտ հրաժարվեց, իր կարծիքով տուժածներին և խոցելի խմբերին տրամադրեց միանվագ օգնություն և մի կողմ քաշվեց ՝ այդպիսով իր պարտականությունները համարելով կատարված...

Իսկ իրականությունը հետևյալն է...

Նախ, սկենք նրանից, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 9 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Իսրայելում այս պահի դրությամբ կա 30 162 կորոնավիրուսով հիվանդ և 332 մահացության դեպք այդ վարակից, այն դեպքում, երբ պաշտոնապես 2 միլիոն 960 հազար բնակչություն ունեցող Հայաստանում այս պահի դրությամբ գրանցված է 28 936 կորոնավիրուսով հիվանդ և 491 մահացության դեպք (ընդհանուր՝ 650)...

Իսկ հիմա ամենակարևորի մասին...Ինչ վերաբերում է Նիկոլի մատնանշած "Իսրայելում այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք"-ին, ապա նշեմ, որ կոնկրետ այսօր հրեական պետությունում գրանցվել է վարակման 204 և մահվան 1 դեպք (տե՛ս լուսանկարը https://www.worldometers.info/coronavirus/ կայքից)...

Որտեղի՞ց է Հայաստանի վարչապետը վերցրել "օրական հազարից ավելի դեպք"-ի մասին տեղեկությունը... Ո՞ւմ է խաբում...

Երբ ընդդիմադիր գործիչ էր, նրա մոտ գոնե կեղծիքը և սուտը մատուցելն ավելի լավ էր ստացվում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 3225 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am