Փաշինյանի պապը ԽՍՀՄ-ում իրականում դավաճան է համարվել․ նոր բացահայտում․ Politik

Politik.am-ը գրում է․ «Մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.>«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։

Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապիկի տվյալները։

Լրատվամիջոցների այս հրապարակումներից հետո «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիմնված Փաստերի ստուգման հարթակը պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։

Այս հրապարակումներից ամիսներ անց նկատեցինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» հարթակից բացակայում է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տվյալները։ Հարթակում առկա են միայն Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տվյալներ, ով էլ ըստ մամուլի հրապարակումների դավաճան է եղել։

Նիկոլ Փաշինյանն իրականությունը իր պապի մասին գրել է իր պաշտոնական nikolpashinyan.com կայքում, որն արդեն հասանելի չէ, բայց մեզ հաջողվեց գտնել կայքի արխիվացված տարբերակը, որում Փաշինյանն իր պապի մասին գրում է․«Պապս` Նիկոլ Առաքելի Փաշինյանը, զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Որքան ինձ պատմել են, նրանց գունդը գերի է ընկել Ղրիմի թերակղզում` դեռեւս հասցրած չլինելով անգամ զենք ստանալ։ Հետո պապս մի քանի ընկերների հետ փախուստ է ձեռնարկել համակենտրոնացման ճամբարից ու զոհվել փախուստի ընթացքում։ Պատմում են, որ նա եղել է Իջեւանի միլիցիայի անձնագրային բաժնի պետը եւ ճակատ է մեկնել որպես կամավոր` տանը թողնելով երկու հորաքույրներիս եւ նորածին հորս»։

Ինչպես տեսնում ենք իր պաշտոնական կայքում Փաշինյանը հայտարարում է, որ պապը անգամ զենք ստանալ չի հասցրել ու գերի է ընկել։ Այսինքն Փաշինյանը ընդունում է, որ պապը անգամ մեկ օր չի հասցրել կռվել։ Հետաքրքիր է, որ ՌԴ պն պաշտոնական հարթակի տվյալներով դավաճան Նիկոլ Փաշինյանի զորամասի առաջնային տեղակայման վայրը ևս եղել է Ուկրաինայում։

Հետաքրքիր է, որ դեռևս մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը միջպետական «ՄԻՐ» հեռուստաընկերության հետ զրույցում պատահաբար բացահայտել է, որ իր պապի մասով կա երկու փաստաթուղթ․«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես է պապս մահացել։ Մի փաստաթղթերով մահացել է 1943 թվականին, մյուս փաստաթղթերով` անհետ կորել է»,-հայտարարել էր Փաշինյանը։

Այսինքն «Մեմորիալ» հարթակում ի սկզբանե եղած երկու Նիկոլ Փաշինյաններն էլ նույն մարդիկ են եղել։ Սա է նաև պատճառը, որ ՌԴ ՊՆ պաշտոնական այս հարթակից հանել են նրանցից մեկի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի տվյալները։ Ինչպես նկատում եք վարչապետ Փաշինյանի խոսքից նա չի խոսում զոհվելու մասին, երկու դեպքում էլ նա օգտագործում է մահացել բառը։

Նույն հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև ստել է։ Նա հայտարարել է, թե ոչինչ չի հիշում իր պապի մասին․«Պապիս մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ պապս գնացել է պատերազմ»,-ասել է Փաշինյանը։ Բայց մենք ինչպես արդեն նկատել էինք իր պաշտոնական կայքում վարչապետը բավական տեղեկացված է եղել պապի ճակատագրից։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը իրականում ԽՍՀՄ-ում դավաճան է համարվել, բայց պետք է հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ում դավաճան էին համարվում բոլոր նրանք, ովքեր գերի էին ընկնում։ Այսինքն մենք միարժեք չենք կարող պնդել, որ նա պատերազմի տարիներին կռվել է Նացիստական Գերմանիայի կողմից, բայց կասկածներն ու պաշտոնական «պիտակը» առնվազն մնում են։ Վարչապետ Փաշինյանն ինքը փաստում է, որ իր պապի վերաբերյալ կա երկու փաստաթուղթ։ Արձանագրենք նաև, որ ՌԴ ՊՆ պաշտոնական հարթակից հանվել է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տեղեկությունները։ նշանակում է, որ ՌԴ ՊՆ-ն իր համար հստակեցրել է, որ պատերազմին մասնակցել է մեկ Նիկոլ Փաշինյան և նա ըստ պաշտոնական աղբյուրների համագործակցել է թշնամու հետ։ Փաստենք, որ կասկածելի է նաև վարչապետ Փաշինյանի կեցվածքը՝ նախկինում նա ազատորեն խոսում էր իր պապի մասին և այդ մասին գրել էր իր պաշտոնական կայքում, իսկ հիմա հայտարարում է, թե ոչինչ չի հիշում։ Այս հանգամանքը առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությու

Մանրամասները` politik.am-ում

դիտվել է 1760 անգամ
Լրահոս
Փաշինյան, տե՛ս, թե էն Վրաստանի «հակահեղափոխական» վարչապետն ինչ է անում Չափորոշիչները թելադրվում են դրսից և ներկա իշխանությունները անզոր են այդ թելադրանքի դեմ․ Սերժ Սրապիոնյան «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելուն օժանդակողի մասով նախաքննությունն ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ Փաշինյանը՝ տուգանքներ և խոստումներ, Գախարիան՝ սոցիալ-տնտեսական մեծ ծրագրեր Բացահայտել են Հայաստանի դեմ դավադրության հիմքերը Տնտեսական ողբերգության նախաշեմին. 90-ականների ցնցումները կկրկնվեն Կառավարության շենքի առջև տեղի ունեցածը մի քանի դրվագով խնդրահարույց ու անպարզ է մնում ինձ համար Հիմա հասկացա՞ք, որ սրան չի հետաքրքրում ո՛չ մասնագետների կարծիքը, ո՛չ էլ, մեծ հաշվով, ժողովրդի Քեզ սպորտը հետաքրքրում ա էնքան, ինչքան ինձ՝ Նապոլեոն Բոնապարտի մորքուրի նշանդրեքը... Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի Ուր էիր Աստված... խելք բաժանելիս Ճտերն աշնանն են հաշվում Նիկոլ Փաշինյանը որոշել է իրավիճակը տանել սրացման Նիկոլ Փաշինյանի հերթական ապտակը Արմեն Սարգսյանին Քյարամյանը տեռոր է արել Գառնիկ Իսագուլյանի որդու նկատմամբ, վերջինս ազատվել է «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Toyota-ն բախվել է կայանված Opel-ին. կա վիրավոր Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Օձուն համայնքում այրվել է համայնքապետին պատկանող անասնաֆերմայի տարածքը Խոշոր հրդեհ Երևանում.առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. ժամանել են մեծ թվով հրշեջներ. հայտարարվել է «ԲԻՍ 1» Սորոսական ձեռագիր Կառավարությունը նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին կվճարի քաղաքացիների կոմունալ վարձերը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհուրդները կրթական ռեֆորմներ անցկացնողներին Հ1-ի լուրերի գլխավոր խմբագրի համար զվարճալի է Բեյրութի պայթյունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub